Բաժիններ՝

Apple-ը սմարթֆոնների երեք նոր մոդել է թողարկելու. Bloomberg

Apple ընկերությունն այս տարվա վերջին կթողարկի iPhone-ի երեք նոր մոդելներ՝ մինչ օրս թողարկվածների համեմատությամբ ամենամեծ էկրանով՝ iPhone X-ի նորացված տարբերակը եւ առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը:

Ինչպես փետրվարի 26-ին հայտնել է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով աղբյուրներ, սմարթֆոնները կհանդերձվեն նորացված գործառական համակարգով՝ հնարավոր է՝ iOS 12-ով՝ Sini անձնական օգնականի ընդլայնված գործառույթներով։ «Մեծ» սմարթֆոնը, որն ստացել է D33 նշանը, կունենա 6,5 դյույմ էկրան ամբողջ առջեւի պանելով եւ, հավանաբար, հանդերձված կլինի «առանձին էկրան» գործառույթով: Բացի դրանից, ինչպես եւ iPhon X մոդելում, «մեծ» սմարթֆոնում կօգտագործվի Face ID տեխնոլոգիան, որը թույլ է տալիս անվտանգ արգելազերծել սմարթֆոնը եւ իրավազորել գնումները:

iPhone X-ի բյուջետային տարբերակում կօգտավործվի A12 նորագույն պրոցեսորը: Գործակալության տվյալներով՝ քննարկվում է «մեծ» սմարթֆոնի թողարկման հնարավորությունն այն տարբերակով, որն կապահովի երկու SIM-քարտերի գործածումը, սակայն դրա վերաբերյալ որոշում դեռեւս չի ընդունվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս