Nokia-ն վերաթողարկել է կուլտային 8110 «բանան-հեռախոսը»
HMD Global-ը, որը սարքեր է մշակում Nokia բրենդի ներքո, Mobile World Congress ցուցահանդեսում հայտարարել է Nokia 8110-ի վաճառքները վերսկսելու մասին: Այդ մասին գրել է Quartz-ը: Կորացված կորպուսով եւ առջեւի պանելի վրա պաշտպանական կափարիչով հեռախոսը թողարկել են 1996 թվականին:
Սարքը «բանան» են կոչել դրա ձեւի պատճառով, բայց այն ավելի մեծ հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ այն օգտագործել են «Մատրիցա» ֆիլմում: Հիմնական տարբերակը կներկայացվի երկու գույնով՝ սեւ եւ դեղին: Հեռախոսը կարող է միանալ 4G-ցանցին եւ Wi-Fi-ին, եւ դրանում մատչելի կլինեն մի քանի առավել տարածված հավելվածներ: Նոր Nokia 8110-ի արժեքը կկազմի 79 եվրո: Ավելի վաղ HMD Global-ը ներկայացրել է կոճակավոր հեռախոսի նոր տարբերակը՝ Nokia 3310-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: