Բաժիններ՝

Գիտնականները մայրությունը կապել են արագացված ծերացման հետ

Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ երեխայի ծնունդը կապված է 11 տարով կնոջ արագացված ծերացման հետ: Այս մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:

Գիտնականներն օգտագործել են այն տվյալները, որոնք ստացվել են 1999 – 2002 թվականներին NHANES-ի (National Health and Nutrition Examination Survey) երկարատեւ հետազոտության ընթացքում, որը նվիրված է տարբեր հիվադնությունների վտանգի գործոնների բացահայտմանը: Վերլուծվել են ԴՆԹ-ի նմուշները, որոնք վերցվել են վերարտադրողական տարիքի գրեթե երկու հազար կանանցից: Ըստ որում ուշադրություն է դարձվել տելոմերների՝ քրոմոսոմների ծայրային հատվածների վիճակին, որոնք պատասխանատու են բջջի տրոհման ժամանակ վնասումներից գեների պշտպանության համար:

Պարզվել է, որ մայրերի մոտ դիտվում է տելոմերների զգալի կարճացում, ինչը վկայում է բջջային ծերացման արագացումը: Հետազոտության մասնակից կանայք, որոնք թեկուզեւ մեկ երեխա են կրել, ունեցել են քրոմոսոմների՝ միջին աշվով 4,2 տոկով ավելի կարճ ծայրային հատվածներ նույն տարիքի չծննդաբերած կանանց տելոմերների համեմատությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս