
Ամերիկացի գիտնականները մարդու աչքի նմանակ են ստեղծել

Հարվարդի համալսարանին կից ինժեներային եւ կիրառական գիտությունների դպրոցի (SEAS) գիտնականներին աջողվել է մշակել արհեստական աչք՝ էլեկտրոնային կառավարմամբ: Այդ մասին հայտնել է The Harvard Gazette -ը:
Գյուտն իրենից ներկայացնում է քառակուսի մետաոսպնյակ եւ արհեստական մկան՝ պոլիմերներից եւ էլեկտրոդներից: Այդպիսի արհեստական աչքն աշխատում է մարդու աչքի սկզբունքով. կիզակետն ուղղորդվում է ոսպնյակի պրկման եւ սեղմման դեպքում. եւ տարբերում է շրջակա օբյեկտները:
Արհեստական աչքը կարող է շտկել սպեկտրի տեսույթի արատները, օրինակ՝ տարաբեկությունը: Գիտնականների խոսքով՝ նման գյուտը կարող է կիրառվել ոչ միայն ակնաբուժության բնագավառում, այլեւ մանրադիտակներում եւ վիրտուալ իրականության ակնոցներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: