Գիտնականները հայտնաբերել են նոր տեսակի ցողունային բջիջներ

Քվինսլենդի համալսարանի հետազոտողները կարողացան հայտնագործել նոր տեսակի ցողունային բջիջներ, որոնք կարող են կերպարանափոխվել արյան անոթներով հյուսվածքների: Այս մասին հաղորդում է Hi-news.ru-ն:

Գիտնականների կարծիքով` «Մեզոէնդոտելինային» ցողունային բջիջները ապագայում կարող են կիրառվել բժշկության տարբեր ոլորտներում:

Օրինակ` դրանց միջոցով կարող են աճեցվել կոտրված ոսկորներ, վնասված աճառներ և արյան անոթներ:

Այդ բջիջների առավելությունն այն է, որ դրանց միջոցով կարելի է արտադրել հյուսվածքներ՝ ինտեգրված արյան անոթներով, ինչը շատ կարևոր է բժիշկների համար, որովհետև այլ եղանակով դրան հասնել դեռ հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս