Instagram-ը թողարկել է իր հավելվածի թեթև տարբերակն Android-ի համար: Այն շատ հարմար է այն սմարթֆոների համար, որոնք ունեն փոքր հիշողություն կամ թույլ ինտերնետ կապ: Նոր հավելվածն ընդամենը 573 ԿԲ է: Այն նախկին հավելվածի 1/55-ն է:
Samsung Messages հավելվածի օգտատերերն անսպասելի խնդրի են բախվել: Շատերը նշում են, որ իրենց անձնական լուսանկարների ամբողջ ալբոմն ուղարկվել է պատահական կոնտակտի: Այս գործընթացը կատարվել է առանց օգտատերերի համաձայնության և հետքեր չի թողել:
Apple-ը եւ Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցրել են արտոնագրային պատերազմը, որը ձգվել է յոթ տարի:
«Դիջիթեք» բիզնես ֆորումն այս տարի 11-րդ անգամ է անցկացվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆորումի կազմակերպիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ այն մեկնարկելու է հունիսի 29-ին և տևելու է երկու օր։
Facebook սոցիալական ցանցը կթույլատրի իր էջերում գովազդել կրիպտոարժույթը, բայց կպահպանի ICO-ի (Initial Coin Offering – կրիպտոակտիվների առաջնային տեղաբաշխումը) գովազդի արգելքը:
Կալիֆոռնիայի եւ Բոստոնի բժիշկներն ստեղծել են ինսուլինի հաբեր, որոնք կարող են «դիմանալ» ստամոքսով «ճամփորդությանը» եւ անհրաժեշտ քանակի հորմոն հասցնել շաքարախտավորի օրգանիզմին:
ԱՄՆ-ի Վիսկոնսին-Միլուոքի համալսարանի մասնագետները գտել են 48 գեն, որոնք կապված են կաթնագեղձի քաղցկեղի նկատմամբ կանանց նախահակվածության հետ:
Twitter սոցիալական ցանցը հայտարարել է, որ անբարեխիղճ օգտատերերի ու նախեւառաջ բոտ-օգտահաշիվների դեմ պայքարի շրջանակներում մտադիր է նոր օգտահաշիվների գրանցման պարտադիր հաստատում սահմանել e-mail-ով եւ հերախոսահամարներով:
Հուլիսի 22-29-ը Սևանի ափին կկայանա հերթական Sevan Startup Summit-ը: Այս տարի սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի գիտության եւ առողջության համալսարանի գիտնականները մշակել են մի պատրաստուկ, որն արգելափակում է քաղցկեղի չորս տեսակների, այդ թվում՝ կաթնագեղձի ու շագանակագեղձի, հաստ աղիի եւ թոքերի քաղցկեղի տարածումը:
Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, որը գտնվում է Լոնդոնի հարավ-արեւելքում եւ որի անունով է կոչվում Գրինվիչի զրոյական միջօրեականը, 60-ամյա ընդմիջումից հետո վերստին կզբաղվի աստղային երկնքի ուսումնասիրությամբ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ-UITE)՝ որպես Հայաստանի 80-ից ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների խոշորագույն բիզնես ասոցիացիա, ընդլայնում է իր գործունեությունը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը:
Մարդիկ անհամեմատ ավելի լավ են հիշում անծանոթների լուսանկարները, եթե նրանք ժպտում են կամ դրսեւորում այլ ուժեղ հույզեր:
Facebook-ը ներկայացրել է նեյրոցանց, որը կարողանում է գուշակել երաժշտի շարժումները՝ լսելով միայն երաժշտության ձայնագրությունը:
ԱՄՆ-ի կառավարությունը մշակել է այն աստղակերպերից Երկրի պաշտպանության գործողությունների նոր պլան, որոնք կարող են վտանգ ներկայացնել գլոբալ մասշտաբով:
Instagram-ի լուսանկարների եւ տեսանյութերի փոխանակման հավելվածի օգտատերերի թիվը հասել է մեկ միլիարդի, դրանում շուտով կգործարկվի նոր գործառույթ, որը թույլ է տալիս զետեղել մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ուղղահայաց տեսագրություններ:
Իլոն Մասքի Tesla ընկերությունը մասնակիորեն կդադարեցնի արեւային պանելների արտադրության եւ տեղակայման գործարարությունը:
Toshiba ճապոնական էլեկտրատեխնիկական կորպորացիան հունիսի 22-ին հայտարարել է, որ որոշել է հետ կանչել եւ անվճար փոխարինել ավելի քան 3,4 մլն անձնական համակարգիչների սնուցման մալուխների ադապտերները (ձայնահանները), ներառյալ Dynabook ժողովրդականություն վայելող նոութբուքերը:
YouTube տեսահոսթինգը մտադիր է գործարկել Channel Memberships գործառույթը, որը թույլ կտա վճարովի բաժանորդագրություն ձեւակերպել ավելի քան 100 հազար բաժանորդներ ունեցող ալիքների համար:
NASA-ն հրապարակել է Մարսի վրա հայտնաբերված երկնագույն ավազաբլուրների լուսանկարները։
Յոթ տարի առաջ IBM-ի գերհամակարգիչը հաղթեց ամերիկյան Jeopardy ինտելեկտուալ հեռուստավիկտորինայի խաղացողներին:
Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանն 9-րդ տեղում է ձեռնարկատերերի համար գրավիչ երկրների ցանկում: Այս մասին տեղեկացնում է ՏՏ 2019 թվականի համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies–WCIT 2019) ֆեյսբուքյան էջը:
Intel կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը թողնում է իր պաշտոնը:
Միջազգային հնագիտական արշավախմբի աշխատակիցները Չինաստանի արեւելքում հայտնաբերել են քարացածություններ՝ տարբեր տեսակի դինոզավրների հետքերով, որոնք ապրել են 120 միլիոն տարի առաջ:
Ամուսնությունը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, ներառյալ ինսուլտի զարգացման, ինչպես նաեւ վաղաժամ մահվան ռիսկի նվազմանը:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ընդլայնումների Chrome Web Store խանութում հայտնաբերել են վնասաբեր ընդլայնում (extension), որն համացանցի միջոցով գողանում էր օգտատերերի բանկային տվյալները։ Հայաստանում առցանց-բանկինգի օգտատերերը գնալով շատանում են, և նրանց էլ հարկ է ավելի ուշադիր լինել ոչ միայն Chrome-ի, նաև այլ բրաուզերներ (դիտարկիչ) ընդլայնումներ տեղադրելուց։
Ալմաստների անտվերպենյան համաշխարհային կենտրոնը (AWDC) հունիսի 18-ին ներկայացրել է սարք, որը ավտոմատացնում եւ 10-20 անգամ արագացնում է ալմաստների ողորկման գործընթացը։
ԱՄՆ-ի էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը ստորադրյալներին հայտարարել է, որ ընկերության աշխատակիցներից մեկն զբաղվել է սաբոտաժով, ինչպես նաեւ ապօրինաբար գաղտնի առեւտրային տեղեկատվություն է տարածել:
Հայաստանն այլընտրանք չունի, քան բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է: