
Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեդերմանը, «Աստծու մասնիկ» տերմինի հեղինակը

ԱՄՆ-ի Ռեքսբերգ քաղաքում (Այդահոյի նահանգ) 96 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեոն Լեդերմանը, որն «Աստծու մասնիկ» տերմինի հեղինակն է:
Այդ մասին գրել է Science News պորտալը: Հաղորդվում է, որ Լեդերմանը մահացել է հոկտեմբերի 3-ին, նրա մահվան մասին տեղեկատվությունը հավաստել է կինը:
1988 թվականին Լեդերմանը եւ նրա երկու գործընկերները Նոբելյան մրցանակ ստացան նեյտրինոյի մասնիկներից մեկի հայտնագործության համար (ներկայում հայտնի է նեյտրինոյի երեք տիպերի գոյության մասին): Ինչպես նշում է պորտալը, Լեդերմանն զբաղվել է ոչ միայն գիտությամբ, այլեւ նպաստել է դրա ժողովրդականացմանը: 1993 թվականին հրատարակվեց Հիգսի բոզոնի մասին The God Particle («Աստծու մասնիկը») գիրքը, որը Լեդերմանը գրել է լրագրող Դիք Թերեզիի հետ համահեղինակությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: