
Google-ը սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության հավելված գործարկեց

Google ընկերությունը գործարկել է Voice Access հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում Android պլատֆորմով շարժական սարքերը կառավարել ձայնի միջոցով:
Հավելվածը կոչված է դյուրացնելու շարժական հեռախոսի օգտագործումը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Voice Access-ն օգտատերերին թույլ կտա ձայնային հրամանների միջոցով եւ առանց ձեռքերի օգտագործման ստեղծել եւ խմբագրել տեքստեր, մի հավելվածից անցնել մյուսը, հավելվածների ներսում սեղմել «կոճակները» եւ սքրոլել: Հավելվածը մատչելի է Google Play խանութում՝ անգլերենով, մշակողները պլանավորում են ապագայում ավելացնել այլ լեզվական տարբերակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: