Բաժիններ՝

Intel-ը ներկայացրել է 9-րդ սերնդի Core պրոցեսորները

Intel ընկերությունը ներկայացրել է իններորդ սերնդի Core նոր պրոցեսորները: Այդ մասին հայտնել է The Verge-ը: Նոր շարքի առաջատարն է դարձել Intel Core i9-9900K-ը, որը ընկերությունը համարել է «լավագույն խաղային պրոցեսորը»:

Այն բաղկացած է ութ միջուկից եւ տասնվեց հոսքից՝ 3,6 հենրի-հերց բազային հաճախությամբ, որը կարող է հասցվել մինչեւ 5 հենրի-հերցի: Նաեւ ներկայացվել է պրոցեսորների Core i7 եւ Core i5 իններորդ սերունդը: Նոր i7-9700K-ը ներառում է ութ միջուկ եւ ութ հոսք՝ 3,6 հենրի-հերց բազային հաճախությամբ, իսկ նոր i5-9600K-ն ունի վեց միջուկ եւ վեց հոսք՝ 3,7 հենրի-հերց բազային հաճախությամբ:

Ըստ ընկերության հայտարարությունների՝ նոր պրոցեսորների համակարգերը խաղերում կապահովեն կադրերի հաճախության 35 – 45 տոկոսով ավելի բարձր ցուցանիշներ: Նոր պրոցեսորների նախապատվերների մատակարարումները եւ մանրածախ վաճառքները կսկսվեն հոկտեմբերի 19-ին: Core i5-9600K պրոցեսորի արժեքը կազմում է 262 դոլար, Core i7-9700К-ինը կկազմի 374 դոլար, իսկ Core i9-9900К ֆլագմանի գինը կազմում է 488 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս