Բաժիններ՝

Google-ը տեսախաղեր է գործարկում Chrome-ում

Google-ն աշխատում է Project Stream նախագծի վրա, որը ենթադրում է այդ թվում՝ Google Chrome բրաուզերը տեսախաղերի համար օգտագործելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:

«Մենք գործակցում ենք տեսախաղերի առավել նորարարական եւ հաջողակ հրատարակիչներից մեկի՝ Ubisoft-ի հետ՝ ձեր ստացիոնար համակարգչով կամ նոութբուքով Chrome բրաուզերում Assassin’s Creed Odyssey վերջին նորույթի գործարկման համար,- նշում է Google-ը:-Սկսած հոկտեմբերի 5-ից՝ սահմանափակ թվով մասնակիցներ այս բեսթսելլերը խաղալու անվճար հնարավորություն կստանան Project Stream-ի թեստավորման ընթացքում»:

«Մեզ ոգեշնչել են [Assassin’s Creed Odyssey] խաղի հեղինակները, որոնք տարիներ են ծախսել՝ ստեղծելով այս ցնցող աշխարհները, արկածները եւ ապրումները,-նշում են ընկերությունում:-Եվ մենք ստեղծում ենք մի տեխնոլոգիա, որը, ինչպես հուսով ենք, կօժանդակի եւ լրացուցիչ ուժ կհաղորդի այդ ստեղծագործությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս