Բաժիններ՝

Տոկիոյի քաղաքային մետրոյում ռոբոտների օգտագործման փորձ կանցկացնեն

Տոկիոյի իշխանությունները որոշում են ընդունել մունիցիպալ մետրոյում ռոբոտների ինտենսիվ օգտագործման գործնական փորձ անցկացնել, այդ թվում՝ անվտանգության ապահովման համակարգերում: Նոյեմբերի վերջից երեք ամսվա ընթացքում այն տեղի կունենա քաղաքի գետնուղու վեց կայարաններում, ինչի մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Ռոբոտները կգործարկվեն առաջին հերթին երթուղիների, ելքերի դիրքերի, բուժկետերի, ոստիկանության բաժանմունքների եւ մի շարք այլ բաների մասին ուղեւորներին տեղեկացնելու համար: Ենթադրվում է նաեւ կայարաններում գործարկել ինքնագնաց սարքեր, որոնք կսարքաբերվեն կասկածելի առարկաների որոնման համար եւ կկատարեն անվտանգության ծառայությունների աջակցման այլ գործառույթներ:

Այդ սարքերի ներդրումը, Տոկիոյի վարչակազմի մտահղացմամբ, կոչված է լրացնելու մետրոպոլիտենի համակարգում աշխատուժի աճող պակասը: Այս փորձի արդյունքներն, ինչպես նշվում է, կօգտագործվեն ռոբոտների մշակման եւ վերափոխման համար, որոնք շուտով գետնուղում իրապես կկիրառվեն մշտական հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031