Facebook-ի աշխատակիցները մարտ ամսից՝ Cambridge Analytica ընկերության շուրջը ծագած սկանդալից հետո սոցցանցում դադարեցրել են ավելի քան 400 հավելվածների աշխատանքը՝ օգտատերերի անձնական տվյալների պահպանվածության հետ կապված մտահոգությունների պատճառով:
Օգոստոսի 23-ին մի քանի երկրում խնդիրներ են դիտվում Ape Store հավելվածների խանութի աշխատանքում:
Սանդիայի ազգային լաբորատորիաների գիտնականների խումբն ստեղծել է նոր համահալվածք, որը դարձել է մարդու կողմից երբեւէ ստեղծված նյութերից ամենամաշակայունը:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տվյալների արտահոսքերի մասին նորությունները, գաղտնաբառերի կառավարման և սարքերի անվտանգության խնդիրները դառնում են օգտատերերի սթրեսի պատճառ։
Facebook սոցցանցը Ռուսաստանի և Իրանի հետ կապված 650 օգտատերի էջ է փակել, որոնք փորձել են ազդեցություն թողնել Արևմուտքի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքականության վրա:
Միլիարդատեր Իլոն Մասքը, որը գլխավորում է SpaceX եւ Tesla ընկերությունները, սկանդալից հետո դադարել է օգտվել Instagram-ի ծառայությունից:
Նանկինի համալսարանը (Ցզյանսուի նահանգ, Արեւելյան Չինաստան) գործի է դրել հանրակացարանների սենյակներում առաջինկուրսեցիներին բաշխելու մի համակարգ, որը հիմնված է ուսանողների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության վրա:
ԱՄՆ-ի Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի գիտնականները պարզել են, թե սննդաբաժնում ածխաջրերի օրական որ նորման է նպաստում կյանքի երկարատեւությանը:
Ճապոնիայում ստեղծել են թրոմբոցիտներ, որոնք աճեցվել են իր իսկ հիվանդի արյան բջիջներից, ուստիեւ օտարման հակազդում չեն առաջացնում:
ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային սիգարետների գոլորշին կարող է ԴՆԹ-ի վնասումներ առաջացնել բերանի խոռոչի բջիջներում եւ չարորակ ուռուցքների զարգացում հարուցել:
Apple ընկերությունը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը, ինչպես նաեւ նորացված, պրոֆեսիոնալ օգտատերերի համար նախատեսված Mac mini համակարգչի տարբերակը:
Շաբաթը սկսվում է մի շարք տեխնոլոգիական նորություններով: Ներկայացնում ենք շաբաթվա ամենահետաքրքիր տեխնոլոգիական արտահոսքերը, լուրերը և հայտարարությունները:
Apple ընկերությունն ազարտային խաղերով 25 հազար հավելված է հեռացրել App Store հավելվածների խանութի չինական տարբերակից, որոնք արգելված են ՉԺՀ-ում:
Ավստրալացի անչափահասին մեղադրել են Apple ընկերության վրա հաքերային հարձակում գործելու համար այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ կոտրել է Apple-ի հիմնական համակարգչային ցանցը, ներբեռնել 90 ԳԲ գաղտնի տեղեկություններ՝ բաժանորդների հաշիվներ մուտք գործելու հնարավորություն ստանալով:
NASA-ն հրապարակել է տիեզերքից նկարահանված հյուսիսափայլի լուսանկարը:
Տարբեր ընկերությունները պայքարում են սմարթֆոնների մարտկոցի աշխատանքի երկարացման համար, սակայն հաճախ դա պայմանավորված է լինում արտադրողականության և ֆունկցիոնալության նվազեցմամբ:
Տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում օգոստոսի 18-ին օգտատերերը տեղեկացնում են «Թվիթեր» սոցիալական ցանցի աշխատանքների խափանման մասին:
Այսօրվա դրությամբ հանգուցային բիզնես-գործընթացներում ու ծառայություններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ է ներդրել աշխարհի ընկերությունների 27 տոկոսը, եւս 46 տոկոսն այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական նախագծեր է պատրաստում:
Աուդիո- եւ վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը:
Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ այն կանանց դուստրերը, որոնք ապրել են մինչեւ 90 տարեկան, նույնպես երկար են ապրել:
Samsung-ը վաղուց արդեն պատրաստում է իր առաջին ծալվող սմարթֆոնը, և ըստ վերջին լուրերի, սարքը վերջապես կթողարկվի հունվարին և կներկայացվի CES 2019-ի ընթացքում: Վերջերս ցանցում հայտնվել են սարքի առաջին լուսանկարները:
Այս շաբաթ անցած հաքերների համաժողովի ընթացքում 11-ամյա մի տղայի հաջողվել էր կոտրել Ֆլորիդայի ընտրական հանձնաժողովի կայքի պաշտպանությունը: Քայլ, որն առցանց անվտանգության մասին խոսելու եւս մեկ առիթ հանդիսացավ: ԱՄՆ-ի նպատակներն առցանց ոլորտում ներկայացրել էր փոխնախագահ Մայք Փենսը.
Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, իրենց միայնակ են զգում եւ հաճախ են խուսափում մարդկանց հետ շփումներից:
Google ընկերությունը հատուկ ծառայություն է ստեղծել իր ռեսուրսներում զետեղված քաղաքական գովազդի վերաբերյալ տեղեկատվությանը հետեւելու համար:
Associated Press-ի փոխանցմամբ՝ iPhone բջջայիններում և Android օպերացիոն համակարգով գործող սարքերում Google-ի մեծ թվով ծառայություններ հավաքագրում ու պահպանում են օգտատերերի անձնական տվյալները, նույնիսկ՝ գաղտնիության վերաբերյալ նախընտրելի կարգավորումների ընտրության պարագայում:
Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը:
NASA-ի տիեզերագնացները SpaceX Dragon-ի առաջին առաքելությունը բնորոշում են որպես բացառիկ ՝առաջին սերնդի հնարավորություն:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, որ էլեկտրոնային փոստը սպամ և գովազդ տարածողներին ընձեռում է դրա օգտատերերին հետևելու հնարավորություն. նրանք կարողանում են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե որ գովազդային նամակներն են հետաքրքրում օգտատիրոջը, և որոնք է նա ուղարկում աղբարկղ՝ առանց կարդալու։
Փորձագետները նշել են iPhone-ի երեք նոր մոդելների հնարավոր գները, որոնց շնորհանդեսը պլանավորվում է սեպտեմբեր ամսին:
Թայվանի Quanta ընկերությունը կդառնա Apple-ի նոութբուքների նոր «էժան» տարբերակի արտադրողը: