Բաժիններ՝

Ճապոնական զոնդը Ռյուգու աստղակերպի վրա նոր ռոբոտ է իջեցրել հետազոտությունների համար

MASCOT նոր հետազոտող-ռոբոտը, որն ավելի վաղ անջատվել էր ճապոնական «Հայաբուսա-2» («Բազե-2») զոնդից, հաջող վայրէջք է կատարել Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում է Երկրից 280 մլն կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):

Հատուկ դրա համար զոնդը տիեզերական մարմնին մոտեցել է մոտավորապես 70 մետր հեռավորությամբ, ինչից հետո ազատ անկման համար բաց է թողել ռոբոտին: Ստացված հեռուստաչափման համաձայն, մինչեւ աստղակերպ ճանապարհը նա հաղթահարել է 20 րոպեում, որից հետո վայրէջքի ազդանշան է տվել: Ֆրանսիայից եւ Գերմանիայից գիտնականների կողմից համատեղ մշակված ոչ մեծ սարքն ունի 30 սանտիմետր նիստով խորանարդի ձեւ եւ կշռում է մոտավորապես 10 կիլոգրամ:

Ռոբոտը հանդերձված է լայնանկյուն խցիկով, մանրադիտակով՝ աստերոիդի ապարների բաղադրությունն ու բնութագրերն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ ջերմաստիճանի եւ մագնիսական դաշտի չափման սարքերով: Դրա սնուցումը իրականացվում է ակումուլյատորային մարտկոցի հաշվին, որը նախատեսված է 16 ժամվա աշխատանքի համար: Սեպտեմբերի վերջին JAXA-ն Ռյուգուի վրա արդեն երկու հետազոտող-ռոբոտների հաջող վայրէջք է իրականացրել, որոնք քարքարոտ ռելիեֆի մի շարք լուսանկարներ են արել: Ռյուգուի տրամագիծը, որը գտնվում է Երկրի եւ Մարսի միջեւ, մոտավորապես 900 մետր է:

«Հոյաբուսա- 2»-ը 2014 թվականի դեկտեմբերին դեպի աստղակերպ էր արձակվել Տանեգասիմա ճապոնական կղզում գտնվող տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա ջրի եւ օրգանական նյութերի հետքեր գտնել, ինչը կարող է օգնել Տիեզերքում կյանքի տարածման գաղտնիքի բացահայտմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս