Բաժիններ՝

Ծրագրավորված դաջվածքները կպատմեն ամեն ինչ առողջության մասին. LogicInk

LogicInk գադջետի նոր տեսակը կկարողանա պարզել մարդու օրգանիզմի վիճակը և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ:

Ծրագրավորվող դաջվածքները օգտագործում են թանաքով ներկառուցված ինտելեկտուալ սենսորներ, որոնք կարծես մաշկի վրա տեղադրված դիսփլեյներ լինեն: Հիմա Kickstarter հարթակում քրաուդֆանդինգ է իրականանում, ինչը թույլ կտա զարգացնել դաջվածքները:

Արդեն  հիմա  LogicInk դաջվածքները իրական ժամանակում ցույց են տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթումը, իսկ  ապագայում կկարողանան տեղեկություններ փոխանցել արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիայի, խոնավության, աղտոտման հետևանքների և նույնիսկ ԴՆԹ-ի մասին:

Ընկերությունը ենթադրում է, որ օրերից մի օր  մարդիկ կկրեն աննկատ, ինֆորմատիվ և կարգավորվող սենսոր-դաջվածքներ, որոնք կօգնեն ցանկացած պահի իմանալ ամեն ինչ առողջության մասին և ապրել ավելի առողջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031