Բաժիններ՝

HP-ն ներկայացրել է կաշվե նոութբուք. Spectre Folio

Specter Folio նոութբուքն անսովոր դիզայն ունի: Այն շատ նման է պլանշետի, որն ունի կաշվե պատյան և առանձին ստեղնաշար: Սակայն, նոութբուքի ժամանակ կաշվե պատյանը հանելն անհնար է: Այն կարելի է օգտագործել թե՛ որպես դասական նոութբուք, թե՛ պլանշետի ձևով: Փակ ժամանակ նոութբուքը նման է փոքրիկ կաշվե պայուսակի:

HP ընկերությունում նշում են, որ իրենք շատ չեն կենտրոնացել Spectre Folio-ի քաշի և մեծության վրա, սակայն այն ստացվել է մի փոքր ավելի ծանր, քան MacBook Pro 13-ը: Ընկերության նպատակը եղել է անսովոր համակարգչի ստեղծումը, որի իր մեջ ներառում է թե՛ պլանշետի, թե՛ նոութբուքի հատկությունները: Սրա պատճառով ընկերությունը մի փոքր շեղվել է իր նախնական նպատակից. ի սկզբանե Spectre Folio-ն պետք է լիներ համակարգիչ-տրանսֆորմեր, որը կարող էր ծալվել 360 աստիճանով:

Համակարգիչն ունի 13,3 դյույմանոց Full HD սենսորային դիսփլեյ: Համակարգչի կաղապարի վրա կա 3 USB Type-C միացում, որոնցից մեկը նախատեսված է մարտկոցի լիցքավորման համար: Համակարգիչն աշխատում է 4-րդ սերնդի Intel Lake-Y պրոցեսորով:
Spectre Folio-ի վաճառքը արդեն մեկնարկել է ԱՄՆ-ում: Core i5 մոդելը արժի $1299, իսկ Core i7 մոդելի համար ավելանում է ևս $200:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս