Բաժիններ՝

Facebook-ը ծրագրում է կրկնապատկել արհեստական ինտելեկտի ուսումնասիրման ստորաբաժանման թվաքանակը

Facebook ընկերությունը մտադիր է մինչեւ 2020 թվականը կրկնապատկել արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում հետազոտություններ իրականացնող իր ստորաբաժանման (FAIR) թվաքանակը: Այդ մասին Forbes հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է այդ խմբի ղեկավար Յան Լեկանը:

Նա պատմել է, որ երկայում FAIR-ի (Facebook Artificial Intelligence Research) անձնակազմը բաղկացած է 180-200 աշխատակիցներից, բայց արդեն առաջիկա մի քանի տարիներին, ինչպես սպասվում Է, այն կհասցվի 400 մարդու, քանի որ ընկերությունը մտադիր է շեշտը դնել արհեստական ինտելեկտի հնարավորությունների օգտագործման վրա:

«Ես արդեն այժմ չգիտեմ իմ բոլոր աշխատակիցների անունները, ինչպես նաեւ ոչ բոլորին եմ դեմքով ճանաչում»,-ասել է Լեկանը: Պատասխանելով խմբի հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ նա բավականին վստահ ենթադրել է, որ մոտ ժամանակներս նրա թվաքանակը կկրկնապատկվի:

«Այո՛, դա հնարավոր է: Դա նույնիսկ շատ հավանական է»,-հավելել է Լեկանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031