Բաժիններ՝

Աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակը Հարավային Աֆրիկայից սկսել է այլմոլորակայինների որոնումները

MeerKAT ռադիոաստղադիտարանը, որի կառուցումը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) պաշտոնապես ավարտվել է այս ամռանը, միացել է Breakthrough Listen նախագծին եւ սկսել այլմոլորակայինների այն հնարավոր ազդանշանների որոնումների դիտարկումները, որոնք գալիս են մեր Գալակտիկայի միլիոնավոր աստղերից։

«MeerKAT-ի հետ համագործակցությունն զգալիորեն կընդլայնի Breakthrough Listen-ի հնարավորությունները: Այժմ մեր նախագիծը հասել է իրապես գլոբալ մակարդակի»,-հայտարարել է ռուս միլիարդատեր եւ Breakthrough Listen-ի հիմնադիրներից մեկը՝ Յուրի Միլները, որի խոսքը մեջբերում է նախագծի մամուլի ծառայությունը: 2015 թվականի հուլիսի վերջին Միլները եւ բրիտանացի հանգուցյալ տիեզերագետ Սթիվեն Հոքինգը գործարկել են Breakthrough Listen-ի նախաձեռնությունը:

Դրա շրջանակներում Միլները 100 մլն դոլար է հատկացրել հաջակցություն արտերկրային քաղաքակրթությունների որոնման նախագծի, որը կառուցվել Է SETI-ի մշակումների բազայի վրա: Վերջին երեք տարվա ընթացքում Breakthrough Listen-ի գինականներն ու ինժեներներն այլմոլորակային կյանք փնտրելու համար իրենց կողմից մշակված սարքեր են տեղադրել GBT ամերիկյան հեռադիտակի, Փարքսի աստղադիտարանում դրա ավստրալական «զարմիկի» վրա, ինչպես նաեւ ապահովել են աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակի՝ FAST-ի գիտական խմբի աջակցությունը, որը երկու տարի առաջ կառուցվել է Չինաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս