Բաժիններ՝

Չինաստանում գործարկվել է առաջին կոմերցիոն արևային էլեկտրակայանը

Չինաստանի Ցինհայի նահանգում գործարկվել է երկրում առաջին խոշոր կոմերցիոն արեւային էլեկտրակայանը: Այդ մասին ասված է Չինաստանի ատոմային էներգետիկայի գլխավոր կորպորացիայի (CGN) հայտարարության մեջ: Կայանի գործարկումը, որի հզորությունը կազմում է 50 ՄՎտ, տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին:

Նախագիծն ստացել է «Դելինհա» անվանումը ի պատիվ այն քաղաքի, որտեղ գտնվում է կայանը: Պլանավորվում է, որ այստեղ կարտադրեն տարեկան մինչեւ 200 միլիոն կվտ-ժամ էլեկտրաէներգիա:

Նշվում է, որ ածխով աշխատող էլեկտրակայանում նույն ծավալի էլեկտրաէներգիա ստանալու համար կպահանջվեր այրել 60 հազար տոննա ածուխ, ինչը իր հերթին կբերեր մթնոլորտ 100 հազար տոննա ջերմոցային գազերի արտանետման: Կայանում տեղակայված է 250 հազար հայելի, իսկ հայելային մակերեւույթի ընդհանուր մակերեսը կազմում է 620 հազար քառակուսի մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031