Խնդիրների լուծումից շեղվելու համար շարժական հեռախոսի օգտագործումը ուղեղին չի օգնում «վերաբեռնավորվելու», այլ, ընդհակառակը, հանգեցնում է մտավոր պաշարների էլ ավելի սպառման: Այս մասին գրել է Eurekalert պորտալը:
Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները Facebook-ի նկատմամբ հետաքննություն են սկսել Libra կրիպտոարժույթի ստեղծման նախագծի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթուղթը:
Ամերկացի օգտատերերը հիմա շատ ավելի քիչ են փոխում սմարթֆոնները, քան նախկինում:
Գիտնականները, որպես փորձ, ուսանողներին խնդրել են խնդիրների լուծման ընդմիջման ժամանակ զբաղվել իրենց գադջեթներով և դիտարկել են, թե ինչպես է դա ազդում նրանց մտավոր գործունեության վրա:
Հարավկորեական արտադրողի նոր, ճկուն սմարթֆոնը կստանա ամբողջովին վերափոխված դիզայն:
Xiaomi Redmi-ի այլընտրանքային սմարթֆոնները:
Նոր ականջակալներն աջակցում են բոլոր ժամանակակից սմարթֆոնները, որոնք հիմնված են Android-ի և iOS-ի վրա, ինչպես նաև ունեն աղմուկի նվազեցման համակարգ:
Google Go ծրագիրը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար՝ ցածր աշխատունակությամբ և վատ ինտերնետով:
Որոշակի մթերքների, ներառյալ ցորենի ալյուրի հարստացումը վիտամին D-ով կարող է նպաստել հոգնածության, մկանային ցավերի եւ նույնիսկ սրտի անբավարարության զարգացման ռիսկի նվազեցմանը:
Հարավկորեական SK Telecom շարժական օպերատորը դարձել է աշխարհի առաջին ընկերությունը, որի 5G արագագործ ցանցի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը:
Huawei չինական հեռահաղորդակցական ընկերությունն օգոստոսի 23-ին ներկայացրել է Ascend 910 պրոցեսորը, որը հանդերձած է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ MindSpore նոր ծրագրային ապահովումը: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերին կներկայացնի iPhone երեք նոր սմարթֆոն եւ MacBook Pro նոութբուք՝ ավելացված 16-դյույմանոց էկրանով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գիտնականները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական բեռնվածություններն զգալիորեն նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկերը: British Medical Journal-ում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, նույնիսկ բնակարանի հարդարումը կարող է նպաստել կյանքի տեւողության ավելացմանը:
Կորեայի Հանրապետությունում օգոստոսի 23-ին Samsung-ի Galaxy Note 10 նոր սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց իրարանցման: Դիլերների խանութներում հաճախորդների մեծ ներհոսք չի դիտվում: Այս մասին Սեուլից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսում է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Այս մասին հայտնել է կորպորացիայի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Քոռնելի համալսարանի գիտնականներն ստեղծել են կարագի ցածրկալորիական նմանակ, որը գլխավորապես բաղկացած է ջրից: Այս մասին ասված է հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Facebook-ի վարչությունը մտադիր է ներկայացնել գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան պարզել, թե իենց մասին ինչ տեղեկատվություն է ստացվում սոցցանցում այլ ինտերնետ-ռեսուրսներից, ինչպես նաեւ հեռացնել այդ տվյալները: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը հրաարակվել է Facebook-ի պաշտոնական բլոգում:
Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան՝ ղեկին սկաֆանդր հագած Starman մանիկենը, որը տիեզերք էր դուրս բերվել 2018 թվականի փետրվարին, առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը:
Apple կորպորացիան ավելի քան 6 միլիարդ դոլար է ծախսել ֆիլմերի եւ շոուների արտադրության համար իր հոսքային տեսահոլովակների ծառայության գործարկման նախաշեմին, որը կմրցակցի Netflix-ի, HBO-ի եւ Disney-ի հետ: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:
Ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Samsung Electronics ընկերության Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել: Այս մասին ասված է կորպորացիայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Անցյալ շաբաթ և այս շաբաթվա սկիզբը լի էին տարբեր հայտարարություններով և արտահոսքերով: Ներկայացվեց նոր Xiaomi էլեկտրական հեծանիվը, բացահայտվեց առաջիկա iPhone մոդելների ներկայացման ամսաթիվը, տարվա լավագույն սմարթֆոնները, և ոչ միայն. այս օրերին նորությունների պակաս չկար:
ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ Օգոստոսի 20-ից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի հիմնական տեղեկություններից բացի, պահանջվում է նաև մասնակցության մոտիվացիայի մասին տեսահոլովակ։ Հայտերի ներկայացման ժամկետն ընդամենը 10 օր է։
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը եւ ճարպակալումն առնվազն կրկնակի մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը:
Նաև կան արված հետազոտություններ, ըստ որոնց Facebook-ի գրառումների օրգանական տեսանելիության տոկոսը տարիների ընթացքում ընկնում է։
Օգտագործելով մենեջերներ՝ Դուք միանգամից կազատվեք մի շարք խնդիրներից:
Ֆլավոնոիդներով հարուստ մթերքների կանոնավոր գործածումը նվազեցնում է քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature հանդեսում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն օգոստոսի 17-ին կհրապարակի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները:
Facebook ընկերությունը նորացրել է մասնավորության սարքաբերումները համանուն սոցիալական ցանցում խմբեր եւ ընկերություններ ստեղծողների համար: Այս մասին հաղորդվում է ընկերության ղեկավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական տեղեկատվական Էջում:
Ըստ երևույթին, Apple-ը որոշել է հրաժարվել հռոմեական թվերից «տասից» հետո և շարունակելու է սովորական համարակալումը: