
Google-ը բացահայտել է աննախադեպ հաքերային հարձակում iPhone-ի վրա

Google-ի անվտանգության մասնագետները հայտնաբերել են հաքերների աննախադեպ զանգվածային հարձակում iPhone-ների վրա: Հայտարարվում է, որ այս գործողությունը տևել է 2.5 տարի, մինչև այն կանխվել է Google-ի փորձագետների կողմից 2019 թվականի հունվարին: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հարձակման համար հաքերներն օգտագործել են վիրուսով վարակված մի քանի կայքեր, որոնք վնասակար ծրագրեր են տարածել iPhone-ում՝ տվյալ կայքեր մուտք գործելուց հետո: Այլ գործողություններ հարկավոր չեն եղել. IPhone-ով ինտերնետ մուտք գործելը բավարար է եղել: Ըստ Google-ի տվյալների, հաքերների գործողությունների արդյունքում վարակվել են շաբաթական մի քանի հազար սմարթֆոն:
Վարակվելուց հետո հաքերները տարբեր գաղտնի տեղեկություններ են հավաքագրել. գաղտնաբառեր, ինչպես նաև WhatsApp-ում, Telegram-ում և ակնթարթային այլ մեսենջերներում նամակագրության պատմություներ: