
Samsung Galaxy M30s. բյուջետային սմարթֆոն՝ հսկայական մարտկոցով

Համացանցում հայտնվել են նոր Samsung սմարթֆոնի պատկերներ և որոշակի տեղեկություններ բնութագրիչների մասին: Դրանցից ամենահետաքրքիրը 6000 mAh մարտկոցն է:
Samsung-ը պատրաստում է թարմացում Galaxy M30 սմարթֆոնի համար. սմարթֆոնի արտաքին տեսքը շատ փոփոխություններ կկրի:
Նախատեսվում է տեսախցիկի մոդուլի նոր ձևավորում. այժմ ոսպնյակներն ընդգծվելու են փոքրիկ սև մոդուլով. նոր iPhone-ները ևս կունենան նման դիզայն:
Թարմացված սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված կլինի հետևի մասում:
Նոր սմարթֆոնը կունենա երեք տեսախցիկ` հիմնականը` 48 մեգապիքսել լուծույթով՝ Samsung ISOCELL Bright GM1 մոդուլ: Մնացած տեսախցիկների բնութագրերը դեռևս հայտնի չեն:
Բացի այդ, ինսայդերը հայտնում է, որ Galaxy M30-ը կստանա 6000 mAh մարտկոց և Exynos 9610 պրոցեսոր, նույնը տեղադրված է նաև Galaxy A50-ում:
Galaxy M30-երի անոնսի ամսաթվի մասին որևէ տեղեկություն չկա: Պետք է սպասել նորությունների Samsung-ից: Սմարթֆոնը, ըստ տեղեկությունների, կարժենա մոտ 200 դոլար:
Սիրարփի Աղաբաբյան