Բաժիններ՝

SpaceX-ը կատարել է Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ

ԱՄՆ-ի SpaceX ընկերությունը կատարել է Starhopper ապարատի՝ Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը։

Մասքը զետեղել է փորձարկումների տեսագրությունը, որոնք տեղի են ունեցել SpaceX-ի նոր արձակման համալիրում՝ Բոկա Չիկայի շրջանում (Տեխասի նահանգ): Տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես է նախատիպը սահուն բաձրանում օդ, իսկ հետո իջնում մեկնարկային հարթակ: Թռիչքը շարունակվել է 57 վայրկյան:

Starhopper-ը, Space.com պրոֆիլային հրատարակության տվյալներով՝ նախատեսված է փորձնական ենթաուղեծրային թռիչքների համար, որոնց ընթացքում կստուգվեն այն ինժեներական լուծումները, որոնք անհրաժշտ են դեպի Մարս թռիչքի համար Starship խոշոր տիեզերանավը կառուցելիս, որը նախատեսված է 100 մարդու համար: Նախատիպը պատրաստված է լեգիրված պողպատից եւ ունի շուրջ 9 մետր տրամագիծ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս