
Եվրամիությունը Facebook-ի վճարային համակարգի հակամենաշնորհային հետաքննություն է սկսել

Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները Facebook-ի նկատմամբ հետաքննություն են սկսել Libra կրիպտոարժույթի ստեղծման նախագծի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթուղթը:
Պաշտոնյաները զգուշանում են, որ վճարային համակարգի՝ ընկերության կողմից առաջարկված տարբերակը կարող է սահմանափակել մրցակցությունը:
Եվրահանձնաժողովում նաեւ անհանգստացած են այն բանից, որ Libra-ն կարող է մրցակցության համար սահմանափակումներ ստեղծել տեղեկատվության փոխանակման եւ օգտատերերի տվյալների օգտագործման տեսակետից:
Կարգավորիչները նաեւ ուսումնասիրում են Facebook-ի այնպիսի ծառայություններում Libra-ի հավելվածների ինտեգրացման հնարավորությունը, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Messenger-ը:
Facebook-ը պլանավորում է Libra-ն թողարկել 2020 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: