Ի՞նչ տեսք կունենա Samsung Galaxy Fold 2-ը
Հարավկորեական արտադրողի նոր, ճկուն սմարթֆոնը կստանա ամբողջովին վերափոխված դիզայն:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Samsung-ի նոր արտոնագիրը, որում նկարագրվում է ճկուն էկրան ունեցող նոր սարք: Թերևս սա է այն, ինչ կստանա Galaxy Fold 2 անունը: LetsGoDigital-ի հոլանդական հրատարակչությունը կիսվել է պատկերներով:
Փաստաթղթում նկարագրված սարքի և Galaxy Fold-ի միջև հիմնական տարբերությունն ուղղահայացի փոխարեն հորիզոնական ծալքն է: Այսպիսով, սմարթֆոնը ստանում է ստանդարտ չափս, այլ ոչ թե պլանշետի չափսեր: Բացի այդ, կորպուսի մեջտեղում գտնվող հատուկ մեխանիզմը թույլ է տալիս սարքը թեքել դեպի ներս և դուրս:
Արտոնագրված սմարթֆոնը ամենից շատ նման է Motorola RAZR-ին:
Բացի այդ, նոր ծալովի մեխանիզմը թույլ կտա Ձեզ շարժել սարքի կեսը, երբ այն ծալված է, օրինակ՝ բացել տեսախցիկը կամ հետևի բարձրախոսը: Նաև հարմարանքի յուրօրինակ ճկունությունը կարող է օգտագործվել սելֆի նկարելու համար:
Արտոնագրում ասվում է, որ սենսորները որոշելու են էկրանի դիրքը՝ ինտերֆեյսը հարմարեցնելով ցանկալի ձևաչափին:
Պետք է նշել, որ առաջին Galaxy Fold-ի թողարկումը պետք է տեղի ունենա միայն սեպտեմբերին: Առաջին ծալովի սմարթֆոնի գործարկումը հետաձգվեց գրեթե վեց ամիս՝ կառուցվածքային խնդիրների պատճառով: Երկրորդ սմարթֆոնն արդեն կարող է ցուցադրվել հաջորդ MWC-ում, որը տեղի կունենա 2020-ի փետրվարին:
Սիրարփի Աղաբաբյան