Բաժիններ՝

Aptera ընկերությունը ներկայացրել է էլեկտրամոբիլ՝ ընթացքի 1600 կիլոմետր պաշարով

ԱՄՆ-ի Aptera ընկերությունը ցուցադրել է էլեկտրամոբիլի նախատիպ՝ ընթացքի 1600 կիլոմետր պաշարով: Էներգաարդյունավետության հասել են՝ նվազեցնելով զանգվածը եւ հղկելով աերոդինամիկան. արտադրության է պատրաստ եռանիվ երկտեղանոց էլեկտրակարը՝ 800 կիլոգրամ զանգվածով։

Նորույթը շարժման մեջ կդնեն երեք շարժիչ-անիվները՝ յուրաքանչյուրը 68 ձիաուժ հզորությամբ: Aptera-ի ճարտարագետների գնահատումներով՝ ամենաէներգաարդյունավետ տարբերակը կկարողանա 100 վատ-ժամից պակաս սպառել 1,6 կիլոմետր վազքի համար:

Փոքր էներգասպառումը, այնպիսի հզորությամբ մարտկոցի առկայությամբ, ինչպիսին Tesla Model S Long Range-ինն է (100 կիլովատ-ժամ), էլեկտրակարին թույլ կտա արագորեն լրալիցքավորվել նույնիսկ հոսանքի թույլ աղբյուրներից: Ամերիկյան սովորական 110-վոլտանոց վարդակը թույլ կտա 160 կիլոմետր ընթացքի պաշարը համալրել ութ ժամում, իսկ 50-կիլովատային կայանը մարտկոցի՝ ճանապարհի 320 կիլոմետրին համարժեք լիցքավորումը կապահովի կես ժամում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս