Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:
Չինաստանը 2020 թվականին տիեզերական ապարատ կարձակի դեպի Մարս: Այդ մասին երկրի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի բացմանը հայտարարել է ազգային լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր Ու Վեյժենը:
Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող աշխատակիցը ծրագրային ապահովման մշակման բնագավառի մասնագետն է:
Չինական «Չանե-4» ապարատի աշխատանքի գիտական արդյունքները, որը հունվարի 3-ին պատմական վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, անվճար մատչելի կլինեն համաշխարհային հասարակայնությանը:
ETNews կորեական կայքում հայտնվել են ներքին տեղեկություններ, որ երկու ընկերությունների միջև բանակցություններ են ընթանում ծալովի էկրանների մատակարարման վերաբերյալ, և մի քանի նախատիպեր արդեն փոխանցվել են Apple-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։
Facebook և Instagram սոցիալական կայքերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործունեություն ծավալող 4 ընկերության և 3 անձի դեմ դատական հայցով դիմել են ԱՄՆ-ի դաշնային դատարան` կեղծ էջերի, հավանումների ու հետևորդների ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով:
Փորձագետների կարծիքով՝ խնդիրը կարող է լինել քիմիական նյութերի կիրառման մեջ: mk.ru-ի փոխանցմամբ՝ երեխաները կարող են տառապել ճարպակալմամբ ոչ միայն սխալ սնվելու հետևանքով:
Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի քունը չի կարող լրացնել աշխատանքային օրերին գիշերային հանգստի կորցրած ժամերը:
Նոր սմարթֆոններ Xiaomi-ից, Samsung-ից, Sony-ից, Nokia-ից և Huawei-ից:
Սեփական քաղաքի խնդիրների մասին բարձրաձայնելը և դրանց լուծումը պահանջելն այժմ ավելի հեշտ է և արագ՝ հայկական CityBugs հարթակի միջոցով: CityBugs.am կայքը, ինչպես նաև Android և iOS հավելվածները թույլ են տալիս, որքան հնարավոր է, կարճ ժամանակահատվածում լուծում տալ քաղաքի խնդիրներին:
Tesla Inc. ամերիկյան ավտոարտադրողը հայտարարել է, որ սկսելու է փակել իր բոլոր խանութները եւ ավտոմեքենաների վաճառքներն իրականացնելու է միայն Համացանցի միջոցով։
Twitter-ը հայտարարել է նոր գործառույթի ստեղծման մասին, որն օգտատերերին հնարավորություն կընձեռի թաքցնել իրենց հաղորդագրությունների բացասական պատասխանները:
Այսօր՝ մարտի 2-ին կլրանար հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի 90 ամյակը: Նա շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր:
Բրաշով քաղաքից Allview ընկերությունը կազմակերպել է շարժական հեռախոսի նոր մոդելի արտադրություն, որն օժտված է այնպիսի բնութագրերով, որոնք չունեն խոշոր արտադրող-ընկերություններից ոչ մեկը՝ Samsung-ը, Apple-ը եւ Huawei-ը:
Amazon Web Services-ի հետ բանակցություններ է վարել Renderforest-ի մարքետինգի թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը: 168.am-ի հետ զրույցում Ռոման Դանեղյանը պատմել է հարթակի ներկայիս գործունեության և առաջիկա պլանների մասին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը պետք է կենտրոնանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում. սրանում համոզված են «Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի հեղինակները: Հայաստանում արդեն անցկացվել են այս թեմայով երկու համաժողովներ, որոնք նպատակ ունեին ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու և հետագա քայլերը որոշելու համար:
Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսի ժյուրիի վարկածով` Huawei Mate 20 Pro-ն դարձել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը:
Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը Twitter-ում իր հաղորդագրությունների շուրջը ծագած նոր սկանդալի պայմաններում փոխել է իր օգտահաշվի անվանումն այդ սոցիալական ցանցում։
Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։
WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ կկիրառեն մեսենջերում, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան սահմանափակել իրենց հավելումը խմբակային չաթերին:
Facebook սոցիալական ցանցն այս տարի ավտորիզացիաների պատմությունը ջնջելու հնարավորություն կկիրարկի մյուս հավելվածներում եւ կողմնակի կայքերում:
Բարսելոնայում տեղի ունեցավ ամենամյա Mobile World Congress-ը: Մի շարք ընկերություններ ներկայացրին թե՛ պրոդուկտներ, որոնք շուտով կլինեն շուկայում, և թե՛ ապագայի գադջեթներ:
ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Սիրտ-անոթային հիվանդությունների կենտրոնի սրտաբանները նշել են սրտի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:
Շարժական սարքերի համար մի քանի հավելվածներ սահմանափակել են իրենց օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրումը Facebook ընկերությանն այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի է դարձել հասարակայնությանը:
Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը, որը սարքեր է մշակում Nokia առեւտրանիշի ներքո, MWC 2019 շարժական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ներկայացրել է Nokia 9 PureView նոր սմարթֆոնը՝ հետին պանելի հինգ տեսախցիկներով:
Կերակրի աղի նստվածքները մարդու օրգանիզմում նպաստում են իմունային ալերգիկ ռեակցիաների զարգացմանը:
MWC 2019-ի շրջանակներում երկու ընկերություններ անմիջապես ցուցադրել են աշխարհի առաջին 1 տերաբայթանոց microSD քարտերը:
Նեպտուն գազային հսկայի տասնչորսերորդ արբանյակը, որը հայտնաբերվել է 2013 թվականին Hubble աստղադիտակի միջոցով, անվանվել է ի պատիվ Հիպոկամպի՝ հին հունական դիցաբանության՝ ձկան պոչով ծովաձիու:
Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ աշակերտուհիներից մեկը ծախսել է մի ռոբոտի վրա մոտ 800 յուան (մոտ 60 հազար դրամ) և ստացել իսկական ռոբոտ-օգնական: