Բաժիններ՝

Xiaomi Redmi Note 8. ինչպիսի՞ն է տեսախցիկը, որն ունի ռեկորդային ընդլայնում

Համացանցում հայտնվել է 64 մեգապիքսելանոց տեսախցիկով արված  լուսանկարի օրինակ, որը կհայտնվի նոր Xiaomi սմարթֆոնում:

Օգոստոսի 29-ին Xiaomi-ն կներկայացնի Redmi սարքերի նոր շարքը՝ հսկայական 70 դյույմանոց հեռուստացույց և Redmi 8 սմարթֆոնի մի շարք:

Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի տեսախցիկի ռեկորդային ընդլայնում ունեցող նոր սմարթֆոնը՝ Redmi Note 8-ը:

Twitter-ում արդեն հայտնվել է Redmi Note 8-ով արված լուսանկարի օրինակ: Տեսախցիկը նկարում է այնքան լավ, որ բազմաթիվ տներից մեկի բոլոր մանրամասները դիտելը խնդիր չէ: Այս պատկերը չի հրապարակվել իր բնօրինակ որակով, քանի որ բնօրինակ ֆայլը կշռում է 21 ՄԲ: Բայց սա բավարար է խցիկի հնարավորությունները գնահատելու համար:

Redmi Note 8/8 Pro-ում տեսախցիկը միշտ  չի նկարահանի առավելագույն ընդլայնմամբ: Ստանդարտ ռեժիմով, ֆոտոխցիկը միացնում է չորս պիքսելը մեկի մեջ, որպեսզի ավելի լավ որակ ստանա  16 մեգապիքսել լուսանկարներում: Բայց 64 մեգապիքսել լուծույթով նկարահանումները հասանելի կլինեն կարգավորումներում՝ որպես առանձին ռեժիմ:

Redmi և Realme սմաևթֆոններում նախատեսվում է օգտագործել Samsung ISOCELL Bright GW1 տեսախցիկի մոդուլներ: Այժմ սմարթֆոնների տեսախցիկների ամենաբարձր լուծումը 48 մեգապիքսել է, այդպիսի մոդուլները հանդիպում են շատ ֆլագմեններում:  Երկար տարիներ ռեկորդը պատկանում էր Nokia-ին` իր 808 PureView սմարթֆոնով, որն ուներ 41 մեգապիքսել մոդուլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս