Բաժիններ՝

Նոր մանրամասներ iPad 2019 շարքի մասին. Pro-ի երեք տեսախցիկ և էժան նոր մոդել

Apple-ը iPad Proն էլ ավելի հզոր կդարձնի, բայց չի մոռանա նաև գադջետի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրպագուների մասին:

Bloomberg-ը նոր զեկույց է հրապարակել այս տարվա iPad-ի վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ դրոշակակիր iPad Pro-ն կստանա եռակի հիմնական տեսախցիկ, ինչպես iPhone 11-ում: Սարքերը կպահպանեն նախորդ սերնդի դիզայնը, չափսերը կմնան նույնը`11 և 12.9 դյույմ:

Նորույթները  կստանան նոր պրոցեսորը (ենթադրաբար՝ Apple A13X) և ավելի շատ օպերատիվ հիշողություն, քան 2018-ի մոդելը:

Նաև այս տարի Apple-ը կազատվի 9,7 դյույմանոց iPad-ից և կթողարկի դրա փոխարինողը՝ 10.2 դյույմանոց բյուջետային պլանշետ, որի անունն առայժմ անհայտ է: Ոչինչ հայտնի չէ նաև դրա բնութագրերի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ներկայացման ամսաթվին, Bloomberg-ը քիչ հավանական է համարում, որ պլանշետները նոր iPhone-ների հետ կներկայացվեն սեպտեմբերի 10-ին: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա մի քանի շաբաթ անց `սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս