Բաժիններ՝

Նյարդայնացնող ծանուցումներ կամ ինչո՞ւ է սմարթֆոնը խանգարում աշխատել

Գիտնականները, որպես փորձ, ուսանողներին խնդրել են խնդիրների լուծման ընդմիջման ժամանակ զբաղվել իրենց գադջեթներով և դիտարկել են, թե ինչպես է դա ազդում նրանց մտավոր գործունեության վրա:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սմարթֆոններով հաղորդագրություններ կարդալը և, ընդհանուր առմամբ, ինչ-որ կերպ օգտագործելը, աշխատանքի ընդմիջման անցկացման լավագույն տարբերակը չէ: Այս մասին գրում է «Journal of Behavioral Addictions» ամսագիրը:

Հաղորդվում է, որ ուսումնասիրության շրջանակներում անցկացվել է չորս հարյուր ուսանողների մասնակցությամբ փորձ: Նրանց բոլորին տրվել է նույն առաջադրանքը՝ լուծել խնդիրը: Որոշ ժամանակ անց կամավորների մեծամասնությանը տրվել է մի քանի րոպե ժամանակ, որի ընթացքում նրանց խնդրել են կազմել իրենց համար ամենաառաջնային գնումների ցուցակը: Մեկը ստիպված է եղել անել դա համակարգչով, մյուսը` թղթով և գրիչով, իսկ երրորդը` իր սմարթֆոնի մեջ: Չորրորդ խումբն ընդհանրապես չէր հանգստանում, այսինքն, նրանք շարունակում էին խնդիրները լուծել:

Այս «ընդմիջման» ավարտին բոլորը վերադարձել են իրենց խնդրի լուծմանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր ստիպված էին աշխատել սմարթֆոնով, արդյունքում, գուշակել էին ավելի քիչ, քան բոլոր նրանք, ովքեր այլ միջոցներով էին գրում ցուցակները: Ավելի վատ արդյունք ունեցել էին միայն այն մանակիցները, ովքեր ընդհանրապես չէին հանգստացել:

Ուսումնասիրության հեղինակները դա բացատրում են նրանով, որ սմարթֆոնը անընդհատ ուշադրությունը շեղում է տարբեր տեսակի ծանուցումներով: Դժվար է չկարդալ նոր հաղորդագրությունը, կամ չնայել նոր ծանուցում, և արդյունքում ուշադրության կենտրոնացումը նկատելիորեն վատթարանում է, դառնում է ավելի բարդ որոշակի առաջադրանքի վրա կենտրոնանալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս