Apple ընկերությունը եւ պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջը:
Քսանյոթ խմբում ընդգրկված հայաստանցի 88 գիտնական դրամաշնորհ են ստացել Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:
Այսօր մեր հերոսը 19-ամյա Նանե Սարգսյանն է, ով աշխատում և ստեղծում է ՏՏ ոլորտում արդեն մի քանի տարի: Նանե Սարգսյանի մասին 168.am-ը պատմել է տարիներ առաջ, երբ նա ստեղծել էր կենդանիների վիրտուալ լաբորատորիա:
Թել-Ավիվի համալսարանի գիտնականները կարողացել են մարդու հյուսվածքներից փոքրիկ կենդանի սիրտ տպել 3D-տպիչով:
Միացյալ Արաբական Էմիրություններն իր առաջին տիեզերագնացին միջազգային տիեզերակայան կուղարկի սեպտեմբերի 25-ին:
Xiaomi չինական ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը շուրջ 1 մլրդ դոլար կնվիրաբերի բարեգործությանը:
WhatsApp-ի մշակողներն սկսել են նոր գործառույթի թեստավորումը, որը թույլ կտա անջատել ծանուցումները խմբային չաթերից, ըստ որում դուրս չգալով դրանցից:
Անհրաժեշտ քանակությամբ վիտամինների եւ միներալների ստացումը հարկավոր է օրգանիզմի բնականուն գործառման համար, բայց դրանք պետք է ստացվեն սննդամթերքներից, այլ ոչ թե սննդային հավելանյութերից, որոնց գործածումը կարող է վնաս հասցնել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը:
YouTube-ն զբաղվելու էինտերակտիվ շոուների ստեղծմամբ:
Facebook ընկերությունը ներկայացրել է այն լրամշակումները, որոնք միտված են անվտագության ապահովմանը համանուն սոցիալական ցանցում, ինչպես նաեւ իրեն պատկանող Instagram եւ Facebook Messenger ծառայություններում:
Facebook սոցիալական ցանցը փոխել է օգտագործման պայմանները Եվրահանձնաժողովի եւ սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո, որպեսզի դրանք ավելի մատչելի բացատրի օգտատերերին:
Samsung-ը ներկայացրել Է Galaxy A80 սմարթֆոնի նոր մոդելը, միջոցառումը հեռարձակվել Է ընկերության պաշտոնական կայքում, տղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սարքն ստացել Է մեծացված 6,7-դյույմանոց FHD+ Super AMOLED դիսփլեյ եւ եռակի դարձկեն խցիկ, որն ինքնաբերաբար միանում Է լուսանկարման գործառույթն ակտիվացնելիս: Մարտկոցի տարողությունը կազմում Է 3700 միկրոամպեր ժամ:
Սմարթֆոնը հասանելի Է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն եւ սեւ: Նորույթի մանրածախ գիննն սկսվում Է 49 հազար 990 ռուբլուց, սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Facebook-ի վարչակազմը ներկայացրել է նոր գործառույթ, որը նախատեսված է այն բանի համար, որ սոցցանցում մարդիկ կարողանան հիշողություններ պատմել մահացած օգտատերերի վերաբերյալ:
YouTube տեսահոսթինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ապրիլի 10-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին:
Twitter ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսիի աշխատավարձը 2018 թվականին կազմել է 140 ցենտ:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կստանձնի ավիացիոն արդյունաբերության մեջ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կառավարման, վերահսկման եւ ներդրման գործառույթները:
Չինական աղբյուրների համաձայն, iPhone XI-ի ամենամեծ նորարարությունը կլինեն հիմնական տեսախցիկի սուպերլայն անկյունագծերը և TOF-սենսորները:
TSMC հաճախորդները, օրինակ՝ Apple-ը, ունեն մի շարք գործիքներ իրենց հաջորդ սերնդի չիպերի նախագծման համար: Մասնագետները ենթադրում են, որ այժմ մեկ շերտում 1.8 անգամ ավելի շատ տրանզիստորներ կլինեն, իսկ Cortex-A72 միջուկների արագությունը կավելանա 15% -ով:
Այսուհետ գնելով «iPhone Xs» կամ «iPhone Xs Max» ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպսարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «և» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային և դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:
Մեծ Բրիտանիայում կստեղծեն անկախ կարգավորիչ առցանց-սպառնալիքներից օգտատերերին պաշտպանելու համար:
Կիբեռհանցագործները վերջին ժամանակներս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում և Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտորում են դրանք անվճար ներբեռնել տոռենտներից։ Ելնելով IMDB-ում և Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։
Էստոնիայում ապրիլի 8-ին մեկնարկել են կիբեռանվտանգության Locked Shields 2019 աշխարհում խոշորագույն վարժանքները:
SpaceX ամերիկյան ընկերության սեփականատեր եւ Tesla ավտոմոբիլներ արտադրողի հիմնադիր Իլոն Մասքը երկու րոպեում 1,1 միլիարդ դոլար է կորցրել NASDAQ-ի սակարկություններում:
Ամենաօգտակարը գունավոր կարտոֆիլն է, կարմիրը, դեղինը և մանուշակագույնը։ Առաջին տեղում է մանուշակագույնը, բայց միայն այն տեսակը, որի ոչ միայն կեղևն է մանուշակագույն, այլև պտղամիսը։ Այս կարտոֆիլը օժտված է միջին օսլայական տեքստուրայով ու փափուկ ընկուզային համով։
«Բերեշիտ» առաջին մասնավոր լուսնային առաքելությունն ստացել է Լուսնի մակերեւույթի լուսանկարները վերջինիս ուղեծիր դուրս գալուց հետո եւ պատրաստել է Երկրի եւ մեր մոլորակի արբանյակի կոլեկտիվ «դիմանկարը»:
Google-ը վաճառքից հանել է իր ֆլագմենային երկրորդ սերնդի սմարթֆոնը, քանի որ ժամանակը Pixel 3-ինը և Pixel 3 XL-ինն է:
Հարավային Կորեան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն սկսել է հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) առեւտրային շահագործումը: