
Հարավկորեական SK Telecom-ը 5G-ի աշխարհում առաջին պրովայդերն է դարձել ավելի քան 1 մլն բաժանորդով

Հարավկորեական SK Telecom շարժական օպերատորը դարձել է աշխարհի առաջին ընկերությունը, որի 5G արագագործ ցանցի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը:
«Կորեան աշխարհում միակ երկիրն է, որտեղ ամեն բան կա 5G ցանցի լիարժեք գործառման համար՝ տեխնոլոգիաներ, ենթակառուցվածք, ծառայություններ եւ հաճախորդներ: SK Telecom-ը կարող է պարծենալ նրանով, որ 5G-ն օգտագործող իր բաժանորդների թիվը գերազանցել է 5 միլիոնը»,-YTN հեռուստաալիքը մեջբերում է ընկերության գործադիր նախագահ Յու Յոն Սանի հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: