
Մարդկության առաջիկա տասնամյակների ամենամեծ խնդիրը՝ ըստ Իլոն Մասքի

Alibaba ընկերության հիմադիր Ջեկ Ման եւ SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը կարծում են, որ ամենամեծ խնդիրը, որը մարդկության հանդեպ կծառանա 20 տարի հետո, կդառնա ժողովրդագրական կոլապսը:
«Ես անհանգստացած եմ ծնելիության վիճակից: Ի հակակշիռ շատերի այն կարծիքին, թե մոլորակի վրա չափազանց շատ մարդ կա, ես կարծում եմ, որ դա հնացած հայացք է: Գտնում եմ, որ ամենամեծ խնդիրը, որը կծառանա աշխարհի առջեւ հաջորդ 20 տարում, ժողովրդագրական կոլապսն է: Ցանկանում եմ ընդգծել, որ հենց ժողովրդագրական կոլապսը, այլ ոչ թե պայթյունը»,- հայտարարել է Մասքը Շանհայում արհեստական ինտելեկտին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում կայացած քննարկման շրջանակներում:
Նրա զրուցակից Ջեկ Ման հայտարարել է, որ «միանգամայն համաձայն է» այդ կարծիքին:
«Բնակչության հիմնախնդիրը մեծ մարտահրավեր կդառնա: Հնարավոր է, 1,4 միլիարդ մարդը Չինաստանում կարող է մեծ թիվ թվալ, բայց հաջորդ մի քանի տարում դա շատ մեծ խնդիրներ կբերի Չինաստանին: Բնակչության կրճատման տեմպերը կաճեն: Դուք ասում եք կոլապս: Ես համաձայն եմ դրան»,- ասել է Ջեկ Ման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: