Instagram-ը նոր մեսենջեր է թեստավորում. The Verge
Facebook-ը Threads անվանումով նոր մեսենջեր է մշակում: Այս մասին հայտնել է The Verge-ն: Հավելվածի օգնությամբ օգտատերերը կկարողանան կոնտենտը «մտերիմներին» փոխանցել Instagram-ում:
Պորտալի տեղեկատվության համաձայն, բացի տեքստերից, լուսանկարներից եւ տեսանյութերից, օգտատերերը կկարողանան ավտոմատ կերպով հայտնել իրենց գտնվելու վայրի, տեղաշարժման արագության մասին:
Բացի այդ, ենթադրվում է, որ Threads-ը ավտոմատ ռեժիմով կնշի՝ օգտատերը ցանցո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչպես հայտնում է The Verge-ն, հավելվածը ներքին թեստավորում Է անցնում: Instagram-ում հրաժարվել են մեկնաբանություններից:
Instagram հավելվածը, որը նախատեսված է լուսանկարներ եւ տեսահոլովակներ զետեղելու համար, գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերին եւ սկզբնապես նախատեսված էր միայն Apple ընկերության շարժական սարքերի համար: 2012 թվականի ապրիլին ծառայությունը հասանելի դարձավ Android հարթակի օգտատերերին: Այդ ժամանակ էլ Facebook-ն Instagram-ը գնեց 1 մլրդ դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: