iPhone-ն ավելի է թանկանում, քանի որ մարդիկ չեն ցանկանում գնել այն
Ամերկացի օգտատերերը հիմա շատ ավելի քիչ են փոխում սմարթֆոնները, քան նախկինում: Strategy Analytics վերլուծական ընկերության տվյալներով՝ ամերիկացիները նախընտրում են փոխել սմարթֆոնները 3 տարին մեկ անգամ:
Մեկ սարքի օգտագործման միջին ժամկետը աճել է մինչև 33 ամիս: Սովորաբար մեկ Apple և Samsung սմարթֆոնն ակտիվ օգտագործվում էր, համապատասխանաբար՝ 18 և 16.5 ամիս:
Վերլուծաբանները կարծում են, որ օգտատերերը ավելի երկար են օգտագործում սմարթֆոնները, քանի որ նրանց չեն հետաքրքրքում նոր գադջեթների այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են դիմային տեսախցիկի որակը կամ արգելափակման նոր մեթոդը:
Միևնույն ժամանակ, արտադրողները բարձրացնում են ֆլագմենային սմարթֆոնների գինը մինչև 1000 դոլար և ավելի բարձր: Սա նոր սմարթֆոն գնելը դարձնում է պակաս հետաքրքիր: Հարցվածների միայն 7%-ն է պատրաստ յուրահատուկ հատկությունների կամ 5G աջակցության համար սմարթֆոնի համար ծախսել ավելի քան 1000 դոլար:
Նոր սարք ընտրելիս կանայք և երիտասարդները ավելի շատ ուշադրություն են դարձնում դրա տեսախցիկի որակի վրա: Սպառողների այլ խմբերը չեն կենտրոնանում սարքավորման առանձնահատկությունների վրա:
Արժե ուշադրություն դարձնել վերջին 8 տարվա սմարթֆոնների արժեքի փոփոխության գրաֆիկին: 1000 դոլարից ցածր iPhone XR-ը դարձել է Apple-ի ամենահաջողակ սարքերից մեկը, երբ ֆլագմենային iPhone XS-ը և XS Max-ը գրանցել են զգալիորեն վատ արդյունքներ:
Հուլիսի սկզբին տեղեկություն հայտնվեց iPhone 11 շարքի գների մասին: 2019-ին Apple-ը, անշուշտ, չի նվազեցնի իր սարքերի գինը:
Այս տարի նոր սմարթֆոնները կրելու են փոփոխություններ: Բոլոր երեք մոդելները՝ XS-ը, XS Max-ը և XR-ը կունենան թարմացված տարբերակներ: Նոր XS Max 2019-ը կունենա դիսփլեյի ավելի մեծ կտրվածք, սակայն ինչի համար է դա, հայտնի չէ: Նշվում է, որ պատրաստվում է նաև փոքր կտրվածքով տարբերակը, սակայն, վերջիվերջո, որը կներկայացվի, դեռևս չի նշվում:
Բացի այդ, Apple-ը մտածում է անցում կատարել USB-C միացմանը և ազատվել իր ֆիրմային Lightning միացումից: Ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, քանի որ երկու տարբերակի նախատիպերը հիմա մշակման փուլում են:
XS Max-ի նոր տարբերակը կունենա եռակի տեսախցիկ, որի մասին շատ խոսակցություններ են պտտվում: XR-ը կունենա կրկնակի տեսախցիկ:
Չնայած վերջին շրջանում այս սմարթֆոնների արժեքը շատ մեծ անկում է ապրել, նշվում է, որ նոր սմարթֆոնները ևս կունենան բարձր արժեք: XR-ը կարժենա 749 դոլարից սկսած, XS-ը՝ 999 դոլարիից սկսած, XS Max-ը՝ 1099 դոլար և ավելի:
Սիրարփի Աղաբաբյան