Microsoft ընկերությունը մեծ «անցք» է հայտնաբերել Skype-ի անվտանգության համակարգում։ Ընդ որում, հայտնաբերել է մեծ ուշացումով։
Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ծրագրի հետ կապված մի շարք ընկերություններ արդեն հետաքրքրված են Գյումրիում իրենց տեխնոլոգիական ընկերությունները կամ ընկերությունների մասանճյուղերը բացելու վերաբերյալ:
Ներկայում մոտ 20 հայերեն դասական ստեղծագործոթյուններ արդեն ձայնագրվել են և դրանց թիվը շուտով կավելանա: Աուդիոգրքերը հանրությանը հասանալի կլինեն ինտերնետում:
2013 թ. համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթի գրանցում:
Հունիսին «Դիջիթեք-2012» բիզնես ֆորումի ամենահետաքրքիր նորություններից մեկը «Ինովացիոն ջերմոցներն» էին կամ ջերմոցները, որոնք կջեռուցվեն գազալցակայանների հաշվին:
ԱՄՆ Կոնգրեսի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ ԱՊՀ տարածքում 1 անձի հաշվարկով ամենաշատ նորարարական գաղափարները և պատենտները Հայաստանում են:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն սկսել է տրամադրվել դեռևս 2009 թվականից: Էլեկտրոնային ստորագրության տրամադրման առաջին տարում մեր երկրում նման ստորագրություն էր ձեռք բերել ընդամենը 150 քաղաքացի:
Ներկայումս բանակցություններ են տարվում հայաստանյան բջջային երեք օպերատորների հետ՝ բջջային նույնականացման (ID) քարտերի կիրառման հնարավորությունների վերաբերյալ:
Այսօր Գյումրիում մեկնարկեց «Բարքեմփ Գյումրի 2012-ը»: Գյումրի էին ժամանել «Բարքեմփ Երևան 2012թ.» կազմակերպիչները: Բարքեմփին մասնակցում էին ավելի քան 200 մասնակից՝ IT ոլորտի մասնագետներ, բլոգերներ, լրագրողներ և գյումրեցի երիտասարդներ:
Օն-լայն հանրագիտարանն իր գրանցված օգտատերերին հնարավորություն կտա հոդվածները համեմել տեսանյութերով:
85-ամյա հովվապետը նախընտրում է գրել ձեռագիր և առօրյայում հազվադեպ է օգվում համակարգչից: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նա պարզապես կթելադրի անհրաժեշտ տեքստը, որպեսզի օգնականները գրեն այն:
Ամսական մի 200 դոլար facebook-յան գովազդ դնելով` կարող եք ընդհանուր առմամբ ծածկույթ ստանալ ամբողջ հայկական շուկայի համար:
Ferrari ավտոմոբիլային խոշոր ընկերության տնօրենների խորհրդում կընդգրկվի Apple ընկերության փոխնախագահ Էդդի Քյուն:
Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են: Ինչպե՞ս ինտերնետը կօգտագործեն քաղաքական ուժերը և թեկնածուները քարոզարշավի ընթացքում: Ինչպիսի՞ դրսևորումներ կստանա մրցապայքարը:
Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին կայանալիք CES 2013 ցուցահանդեսի ժամանակ կհայտարարի իր վերաբրենդավորման մասին:
Google.ru-ի translate-ը, պարզվում է` բավական ուշագրավ է թարգմանում հատուկ անունները: Հայաստանի քաղաքական որոշ գործիչների անուններ այս ծրագրով թարգմանելու դեպքում` կարող եք զավեշտանալ:
«Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) և Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ակտիվ են իրենց երիտասարդական թևերով և մեծ քանակության կեղծ պրոֆիլներով, ինչում, սակայն, ըստ Ս. Մարտիրոսյանի՝ նրանց ակնհայտ չես կարող մեղադրել, սակայն այդ ամենը զգացվում է: Այդուհանդերձ, մասնագետը նկատում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ամենաակտիվն են և ամենաուժեղն են համացանցում, քանի որ նրանք անդամների և ակտիվիստների քանակով բավական շատ են:
Հայերենը վերջապես գրավում է Google-ի թոփ տասնյակը, կամ ավելի ճիշտ` թեժ տասնյակը: Այս մասին տեղեկացնում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Նա իր բլոգում, գրում է այն մասին, որ սովորաբար Google trends-ում հայերենով գրառումների մասին տեղեկություններ չեն լինում:
Galaxy S III-ում առկա են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և կորեերեն լեզուները:
Երևանի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:
ԱՄՆ-ում iPad mini-ն արժե 329- 659 դոլար, իսկ 4 սերնդի «մեծ» iPad-ը արժե 499 -829 դոլար:
Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունը, որը պատկանում է Google ընկերությանը, դարձել է աշխարհի ամենաճանաչված փոստային ծառայությունը` առաջ անցնելով Hotmail-ի և Yahoo-ի փոստային ծառայություններից:
Կայքը նպատակ ունի նպաստելու մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ու նորարար առաջարկների քննարկմանը, կայքը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Երևանի նկատմամբ:
Microsoft ընկերությունը Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման առաջին երեք օրերի ընթացքում 4 մլն օրինակ է վաճառել: Հաշվառվել է այն օպերացիոն համակարգերի քանակը, որոնք նախատեսված են հին պլատֆորմների թարմացման համար: Այս մասին BUILD 2012 կոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը:
«Եթե նախկինում շատ դեպքերում վիրուսները համակարգչի մեջ հայտնվելով՝ պարզապես ջնջում էին դրանում առկա տեղեկատվությունը, ապա ներկայում վիրուսները նման գործառույթ չունեն, նրանք պարզապես հավաքում են ձեր համակարգչում առկա տեղեկատվությունը»:
Հայաստանի ինտերնետ միությունը կասկածի տակ է դնում Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալները, քանի որ Հայաստանում ոչ միայն տարածված է Կասպերսկու լաբորատորիայի անտիվիրուսները, այլ նաև մի շատ այլ անտիվիրուսներ, այդ թվում՝ avast, Norton Antivirus, Windows Defender և այլն:
Barcamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները: Այն մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է:
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն առաջատար ծրագրավորման ընկերությունների հետ համատեղ հայտարարում է ուսանողների և երիտասարդ մասնագետների համար իր երկրորդ պրակտիկան:
Կայքի հեղինակների խոսքով՝ կայքի նպատակն է՝ աջակցել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և ՏՏ գրագիտության տարածմանը, ինչպես նաև ծրագրավորողների և այլ ՏՏ մասնագետների միջև փորձի փոխանակությունը: Նորաստեղծ կայքում կարելի է գտնել ոչ թե տեխնոլոգիական նորություններ, այլ խնդիրների լուծման պատմություններ ու գաղտնիքներ, ծրագրերի օգտագործման ուղեցույցներ, և այլն: