Բաժիններ՝

Sony-ն կթողարկի սմարթֆոն՝ Firefox օպերացիոն համակարգի հիման վրա

Sony Mobile ընկերությունը սմարթֆոն է մշակում, որը կաշխատի Fairefox OS-ի հիման վրա: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Նշենք, որ հանրահայտ Firefox դիտարկիչի (բրաուզեր) հեղինակները Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ի մեկնարկի նախօրեին ներկայացրել են Firefox OS բաց բջջային օպերացիոն համակարգի առաջին կոմերցիոն տարբերակը:

Սմարթֆոնների համար նախատեսված նոր օպերացիոն համակարգն այս ոլորտում նոր մրցակցություն կապահովի Apple-ի և Google-ի համար, հայտնում է Daily Mail-ը։

Mozilla ընկերությունը հայտարարել է, որ բջջային օպերացիոն համակարգի զարգացմանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել 17 խոշոր խոշորագույն օպերատորներ:

Նշենք, որ Firefox օպերացիոն համակարգի հիման վրա գործող մի շարք նոր սարքեր կներկայացվեն այս շաբաթ Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress միջոցառման շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728