Բարի տարեդարձ, ազգի զավակ և ազգային բարերար. Գոհար Ղումաշյան

Գոհար Ղումաշյանը գրում է. «Սամվել Կարապետյանի հետ մեր աշխատանքը սկսվեց տարիներ առաջ: Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրենի պաշտոնում ինձ հանձնարարեց աջակցել հայկական բիզնեսին և միավորել աշխարհի հայ գործարարներին Հայաստան ներդրումներ ներգրավելու նպատակով:

Երբ 2022 թվականին տեղի ունեցավ սահմանային էսկալացիա, նույն օրերին մենք հսկայական միջոցառում էինք նախատեսել, աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան պետք է ժամանեին գործարարներ, հյուրեր և մասնագետներ: Պարոն Կարապետյանը հանձնարարեց դադարեցնել ամեն բան, ասելով «մենք զոհեր ունենք և չենք կարող մեր ժողովրդի կողքին չլինել»:

«Օգնեք բոլորին և մի խոսեք այդ մասին» նրա ամենօրյա ցուցումն էր: Գուցե հենց այս բանաձևումն է պատճառը, որ շատերը չգիտեին, թե որքան գործեր է արված և որքան կարևոր նախագծեր է իրականացված նրա կողմից:

Բայց ժամանակը ամեն բան ապացուցում է: Եվ արդարությունը վերականգնվելու է:

Բարի տարեդարձ, ազգի զավակ և ազգային բարերար: Առա՜ջ, դեպի Ուժեղ Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31