Բաժիններ՝

Samsung-ը ցուցադրել է 8 դյույմանոց էկրանով Galaxy Note-ը

Mobile World Congress-ի ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Note 8.0 պլանշետային համակարգիչը: Samsung-ի նոր պլանշետի էկրանի խտությունը 1280 X 800 պիկսել է:

Galaxy Note 8.0-ն ունի 4 միջուկանի պրոցեսոր՝ 1.6 Գհց հաճախականությամբ և 2 Գբ օպերատիվ հիշողությամբ:  Ներքին հիշողությունը 16 կամ 32Գբ է, սակայն սարքավորումն ունի  նաև microSD քարտերով հիշողության ընդյալնման հնարավորություն: Սարքն ունի նաև բջջային մոդուլ, որի շնորհիվ պլանշետը կարելի է օգտագործել որպես բջջային հեռախոս:

Նոր պլանշետը, ինչպես Note շարքի մյուս սարքերը ունի S Pen ստիլուս (գրիչ): Նշենք, որ այն համարվում է Apple ընկերության iPad mini-ի մրցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս