Բաժիններ՝

Աշխարհում ամենահայտնի սմարթֆոնը iPhone 5-ն է

Apple ընկերության iPhone 5 սմարթֆոնը համարվել է աշխարհում ամենահայտնի սմարթֆոնը՝ առաջ անցնելով նախկինում աշխարհում ամենահանրաճանաչ Samsung ընկերության Galaxy S III սմարթֆոնից, հաղորդում է Strategy Analytics-ը, գրում է Cnews-ը:

2012 թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում միջազգային շուկա է հանվել iPhone 5-ի  27,4 միլիոն օրինակ։ Դա կազմում է սմարթֆոնների  բոլոր արտադրողների և մոդելների ընդհանուր թվի 12.6%-ը:

Ըստ փորձագետների՝  iPhone 5-ի հաջողությունը պայմանավորված է երեք գործոններով՝ հաջող սենսորային դիզայնով, աշխարհի տասնյակ երկրներում դրա տարածմամբ, գնման համար օպերատորների աջակցությամբ (սուբսիդիա):

Նշենք, որ ըստ տվյալների՝ երկրորդ տեղում է գտնվում Apple ընկերության iPhone 4S-ը (8.0%), իսկ երրորդ տեղում՝  Samsung ընկերության Galaxy S3 III-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս