Microsoft-ին կտուգանեն «դիտարկիչային» խտրականության համար
Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է տուգանել Microsoft ընկերությանը, քանի որ Windows օպերացիոն համակարգի տեղադրումից հետո այն տեղակայում է Internet Explorer դիտարկիչը (браузер) և օգտագործողներին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարել: Հակամենաշնորհային օրենքների խախտման համար տուգանքը կարող է գանձվել մինչև մարտի վերջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրներին:
Microsoft-ի «դիտարկիչի» գործը ձգձգվում է արդեն ավելի քան 10 տարի: Ծրագրային ապահովման հսկա ընկերությունը մի քանի անգամ ստացել է նախազգուշացումներ Եվրամիության կարգավորիչների կողմից, սակայն չի կատարել պահանջները:
Եթե այս գործի շրջանակնեում ընկերությունը մեղավոր ճանաչվի, ապա այն կարող է տուգանվել իր տարեկան շրջանառության մինչև 10%-ի չափով:
2008թ.-ից սկսած՝ եվրոպական դիտարկիչների շուկայում Internet Explorer-ի մասնաբաժինը կրճատվել է գրեթե կիսով չափ: StateCounter-ի վիճակագրության համաձայն՝ 2013թ.-ի հունվարին, Internet Explorer-ը շուկայում զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին տեղում է գտնվում Google Chrome-ը՝ 35%, իսկ երկրորդ տեղը՝ Mozilla Firefox-ը՝ 29%: