Բաժիններ՝

ՏՏ ոլորտը այլևս չի վախենում մրցակցությունից և հավակնոտ ծրագրերից

ՏՏ ոլորտը այլևս չի վախենում մրցակցությունից և հավակնոտ ծրագրերից: Մենք վախը մեր միջից հանել ենք: Այս մասին այսօր «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով` հայկական ընկերությունները այլևս չեն բավարարվում միայն աութսորսինգով, այլև միջազգային շուկա են մտնում սեփական ծրագրերով: « Այս ամենի արդյունքում ՏՏ ոլորտի խոշոր միջազգային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Նրա խոսքով, սակայն, ոլորտի ֆինասնավորումը հիմնականում դեռևս գոյանում է դրամաշնորհներից, որոշ հույսեր կան նաև վենչուրային հիմնադրամների հետ կապված:

Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենի`Հայաստանի ամենամեծ մրցակցային առավելությունը երկրում առկա պոտենցիալն է: «Այսօր ամենակարևոր հարցը կադրերի պատրաստումն է: Այս ուղղությամբ զարգացման ծրագրեր կան, բայց դեռ վախենում ենք մտնել կրթական համակարգ»,- ասաց Բ. Ենգիբարյանը՝ նշելով, որ արդյունաբերության մասով առաջ ենք ընկել, կրթությունը, սակայն հետ է մնացել:

«Ամենամեծ խնդիրը մասշտաբի բացակայությունն է: Մենք պետք է կարողանանք մասշտաբ ստեղծել, և խոսքը արդեն ոչ միայն զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին է վերաբերում, այլ նաև բարձր տեխնոլոգիաների և ինովացիաներին, քանի որ ՏՏ ոլորտը իր հետ արդեն նաև լրջորեն առաջ է տանում նաև ինովացիոն համակարգը»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Նրա խոսքով`այդ ամենի համար պետք է կարողանան նոր լուծումներ գտնել, իսկ արագ զարգացման համար կարևոր են նաև միջավայրերի առկայությունը՝ տեխնոպարկեր, արտահանմանը խթանող կառույցներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս