Աշխարհի ամենաառաջին 3D փորագրող գրիչը (տեսանյութ լուսանկարներ)

Ժամանակն է, որ մոռանաք 3D տպիչների մասին, որոնք պահանջում են 3D մոդելավորման համակարգչային ծրագրի իմացություն: Այժմ գոյություն ունի մի գրիչ, որը հնարավորություն է տալիս հաշված վայրկյանների ընթացքում նկարել 3 չափերով: Վերցնում եք գրիչը և օդի մեջ ստեղծում տարատեսակ քանդակներ, և դրանք քարացած տեսքով պահպանվում են 3D տարածության մեջ: Մի՞թե մոգական չէ:

pen-1

Բոստոնի WobbleWorks  ընկերությունը ստեղծել է  աշխարհի ամենաառաջին և միակ 3D փորագրող գրիչը`3Doodler-ը: Այն նկարում է ցանկացած մակերեսի վրա և անգամ՝ օդում: Եթե Դուք կարող եք խզբզել, նկարել և օդում գրիչը  «խաղացնել», ապա 3Doodler-ը հենց Ձեզ համար է: Բավական է միացնել գրիչը հոսանքին և հաշված րոպեների ընթացքում կարելի է ստանալ Ձեր երևակայությանը համահունչ պատկերներն իրական աշխարհում:

7b229ee83e80ae2d2ee950c653e91e21_large

Կարդացեք նաև

3Doodler-ն ունի 180մմ երկարություն և 24մմ լայնություն: Գրիչի քաշը մոտ 200 գրամ է, որը համապատասխանում է մեկ միջին խնձորի քաշին: Այս փորագրող գրիչն աշխատում է 110-240Վ հոսանքի հզորության սահմաններում:

2e1f57d62da84af986536f0477e38cef_large

3Doodler-ը որպես թանաք օգտագործում է 3մմ ABS պլաստմասսա: Իսկ ինչպե՞ս է աշխատում այս հրաշք գրիչը: 3Doodler-ը տաքացնում է ABS պլաստմասսան (այս նույն նյութն օգտագործվում է նաև 3D տպիչների համար), որը տաքացվում է և ապա միանգամից սառչում` նկարելու ընթացքում  ստեղծելով քարացած քանդակներ: Այս գրիչն օգտագործելու համար անհրաժեշտ չէ ոչ 3D համակարգչային ծրագրի իմացություն, և ոչ էլ համակարգչի իմացություն:

il_570xN.404209657_rkb1

Հիշեցնենք, որ 3Doodler-ը խաղալիք չէ երեխաների համար: Այն նախատեսված է միայն 12 տարեկանից բարձր անձանց համար: Անվտանգության նկատառումից ելնելով՝ խորհուրդ չի տրվում գրչի ծայրը նկարելու ընթացքում շոշափել, քանի որ նրա ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 270C: Հետաքրքրասերները կարող են թանաքը շոշափել «քանդակն» ավարտելուց հետո, երբ այն սառչած կլինի քարացած պատկերի վրա: Իսկ ի՞նչ կարելի է ստեղծել 3Doodler-ով: 3Doodler-ը  կարող է օգտագործվել տարբեր նպատակների համար: Նրանով կարելի է ստեղծել ինչպես՝ «հարթ» պատկերներ, այնպես էլ՝ դուրս գալ թղթի սահմանափակ տարածությունից և օդում  արարել տարատեսակ քանդակներ: Կարելի է ստեղծել 3D մոդելներ, օգտագործել 3D գրիչը բիժուտերիայի, կախազարդի դիզայնի համար, դեկորատիվ արվեստում, սառնարանի մագնիսներ պատրաստելու համար: 3Doodler-ով կարելի է նաև հետաքրքիր արբուտներ ստեղծել iPhoneի չեխոլների, գրիչների և լափթոփների վրա:

il_570xN.414679460_forr pen-2 pen-5 pen-6

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Տեսանյութեր

Լրահոս