Կոտրված կայքերի թվում են՝ azinweb ցանցը, karate.az-ը, yaddas.azinweb.net-ը:
Կայքի ստեղծողները վստահ են, որ ԵՌԱԳՈՒՅՆ-ը կարևորագույն խթան պիտի հանդիսանա` արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու գործին, և կայքի համակիրների բանակն օրեցօր կավելանա:
«Հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն դուրս գա ճգնաժամից»,- ասում է Numetrics Management Systems ընկերության փոխնախագահ, գիտության և նոր տեխնոլոգիաների գծով տ.գ.դ., պրոֆեսոր Պավել Բարսեղյանը:
Սեպտեմբերի 28-ին iPhone 5-ը կհայտնվի ևս 22 երկրների խանութներում: Նոր սմարթֆոնների նախնական պատվերները առաջին օրերին մոտեցել են 2 միլիոնին, ինչը երկու անգամ գերազանցում է 2011 թվականի աշնանը թողարկված iPhone4S-ի ցուցանիշները: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ միչև սեպտեմբերի վերջը ընկերությունը 10 մլն սմարթֆոն կիրացնի:
«Համաշխարհային միտումները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքերի ոլորտում այսօր լուրջ զարգացումներ կան, և, կարծում եմ, որ սա շատ հեռանկարային ոլորտ է մեզ համար: Բացի դրանից, դա լրջորեն կնպաստի մեր մարտունակության բարձրացմանը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեր անօդաչու թռչող սարքերն առաջավոր տեխնոլոգիաներին շատ չեն զիջում:
Հայաստանում շատ շուտով բջջային հեռախոսի նոր ֆունկցիայի միջոցով, որը կոչվում է SOS, հնարավոր կլինի հետևել երեխային:
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ վինչեստերի հիշողությունը կարելի է ավելացնել 40%-ով, իսկ էներգիայի սպառումը նվազեցնել 23%-ով:
Հաքերները կոտրել են ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի կայքը, այն բանից հետո, երբ ամսագիրը հրատարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
iPhone 5 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է:
Google ընկերությունը գնել է թվային լուսանկարների համար ծրագրեր մշակող Nik Software ընկերությունը: Այս մասին հայտնում է Nik Software-ի ինտերնետային կայքը: Իսկ թե որքանով է Google-ը գնել Nik Software` ընկերությունը չի հաղորդվում:
Հանգուցյալի հարազատները մշտապես նկարների միջոցով տեղեկանում են իրենց հարազատի, բարեկամի գերեզմանի վիճակի մասին, քանի որ ծառայությունից առաջ և հետո նկարները տրամադրում են պատվիրատուին:
2012 թ. հոկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված մեկշաբաթյա անվճար դասընթաց: Դասընթացի նպատակն է՝ ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացը կվարի Լեյդենի համալսարան դասախոս Հրաչ Մարտիրոսյանը:
Ավանդական մեդիայում կա որոշակի վստահություն, կան պրոֆեսիոնալ ստանդարտներ և աշխատակազմ, որոնք ճշտում են տեղեկատվությունը, և հենց դրա համար է, որ դու ընտրում ես նրանց տեղեկատվությունը: Դժվար է ասել, որ սոցիալական մեդիան կփոխարինի հաստատված լրատվական ընկերություններին, սակայն հաստատված լրատվական ընկերությունները ևս պետք է ավելի շատ մտածեն այն մասին, թե ինչ են իրենք անում:
Ի դեպ, գովազդում չի նշվում iPhone 5-ի մի շարք նոր ֆունկցիաների մասին, ինչպիսիք են` FaceTime, iCloud ծրագրերը, ինտեգրումը iTunes-ին և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ Apple-Samsung «պատերազմը» դեռեւս շարունակվում է:
Միջոցառման ժամանակ Վիքիպեդիայում (կամ այլ քույր նախագծերում) խմբագրումներ կատարել ցանկցաողները կարող են միմյանց օգնել կամ պարզապես խմբագրել միասին և զրուցել այլ վիքիպեդիացիների հետ։
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց առաջին m2Work Հեքըթոնը: Այն համախմբել է ծրագրավորողների, ձեռներեցների, տեխնոլոգիաների ջատագովներին և համապատասխան փորձագետներին: Ծրագրի նպատակն է՝ բացահայտել մոբայլ միկրոաշխատանքների զարգացման հնարավորությունները Հայաստանում:
HP-ի ղեկավարը նշել է, որ իր ընկերությունն «աշխատում» է այդ ապրանքի ուղղությամբ, առավել մանրամասներ նա չի հաղորդել:
Նոր սմարթֆոնը ոչ միայն առանձնանում է սմարթֆոնի ետևի մասում Kitty լոգոյով, այլև այն ունի նաև վերամշակված ներքին կոնտենտ, Hello Kitty-ի ձայները, պաստառներն ու նկարները: Hello Kitty ոճով արտաքին դիզայնից բացի՝ Galaxy Y –ի այս մոդելն ունի ունի 3G/HSPA և Wi-Fi ցանցերի սատարում, GPS, Bluetooth, microSD հիշողության քարտ և 2 Մպ տեսախցիկ:
«ABBYY Lingvo x5» անվանումը կրող բառարանն արդեն համալրվել է հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով: Ծրագրի մասին այսօր հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ գործարկել է իր նոր կայքը՝ armstatbank.am-ը: Նոր կայքը հնարավորություն կտա վիճակագրության բոլոր սպառողներին ներբեռնել վիճակագրական տվյալներն իրենց իսկ նախընտրելի ձևաչափերով:
Երաժշտական սոցցանցը օգտատերերին հնարավորություն էր տալիս ընկերներ ներգրավել և տեսնել, թե նրանք ինչ երգեր են ներբեռնվել և լսվել:
Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ iOS 6 բջջային օպերացիոն համակարգը կթողարկվի սեպտեմբերի 19-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Նորությունը կարող են տեղադրել 2-րդ և 3-րդ սերնդի iPad-ի, iPhone 3GS սմարթֆոնների, iPhone 4 և iPhone 4S-ի , ինչպես նաև 4-րդ սերնդի iPod touch նվագարկիչների օգտատերերը:
Տոնը ծրագրավորողները հիմնականում նշում են հենց համացանցում: Հայաստանյան ծրագրավորողներն այս տարի ոչ միայն սոցցանցերում շնորհավորում են միմյանց, այլև նույն սոցցանցում հատուկ նախաձեռնությամբ են հանդես եկել:
Հավելվածը կտարածվի անվճար, այն մատչելի կլինի մի քանի տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն և ուկրաիներեն: YouTube-ի նոր հավելվածը հնարավոր է գերազանցի իր նախորդին, քանի որ այն օգտատերերին կառաջարկի տեսանյութերի ավելի մեծ շարք, քան նախկին ծրագրում էր:
«Կարծում եմ` այս հաքերային վերջին հարձակումները լուրջ նստվածքներ թողնել չեն կարող, դրանք զուտ շարունակությունն են այն իրողությունների, ինչ ապրեց յուրաքանչյուր հայ` արտահայտելով ունեցած զայրույթն իրենց մասնագիտական նեղ տեխնոլոգիական ոլորտում»,- ասաց Ա. Եսայանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հոկտեմբերի 5-7-ը կանցկացնի «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի այն կանցկացվի «Երևան էքսպո» կենտրոնում՝ «Մերգելյան» ինստիտուտի տարածքում։ Արդեն շուրջ 60 ընկերություն հավաստել է ցուցահանդեսին իր մասնակցության մասին։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ զրուցում ենք «ԴիջիԹեք» ցուցահանդեսում տեղ գտած […]
Այս տարի աշնանը՝ նոյեմբերի կեսերին, Երևանում կանցկացվեն ցանցային անվտանգության, ինչպես նաև՝ տվյալների պաշտպանության ֆորումներ: Ֆորումները կազմակերպում է «Շիրակ Տեխնոլոգիաներ» (Shirak Technologies) ընկերությունն՝ իր գործընկերների հետ:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:
«Հայաստանում Վիքիմեդիայի ստեղծումը մեզ հնարավորություն կտա ավելի կազմակերպված աշխատել ինչպես Վիքիպեդիա հանրագիտարանում հոդվածների ավելացման, այնպես էլ նաեւ այլ նախագծերը Հայաստանում կյանքի կոչելու համար»,- ասաց Ս. Մկրտչյանը:
Կոնֆերանսի փոխնախագահ Տինգ Չենի խոսքով՝ Ազատ հանրագիտարանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ազգի ներկայանալ իր լեզվով, դրա շնորհիվ այն հասանելի է ոչ միայն անգլերեն լեզվի իմացություն ունեցողներին, այլ շատ-շատերին: