Բաժիններ՝

Google-ը ներկայացրել է Chrome-ով գործող նոութբուքը

Google ընկերությունը ներկայացրել է Chrome դիտարկիչի (браузер) հիման վրա գործող Chrօmebook Pixel նոր նոութբուքը: Այն Google-ի առաջին նոութբուքն է, որը ստեղծվել է առանց խոշոր գործընկերների մասնակցության, ինչպես հայտնում է Вести-ին։

Ի տարբերություն նախորդ Chromebook-ների, որոնք ավելի էժան են, Chrօmebook Pixel-ը նախատեսված է ավելի ապահովված մարդկանց համար։

Նորույթի գլխավոր յուրահատկությունը սենսորային էկրանն է, որի պիքսելային խտությունը ժամանակակից նոութբուքերի համար ռեկորդային է՝ 239 պիքսել՝ 1 դյույմի համար։

Սարքի էկրանի անկյունագիծը 12.85 դյույմ է, խտությունը՝ 2560X1700 կետ: Սարքը հավաքվել է Թայվանում: Նույթի չափսերն են՝ 297.7X224.6 X 16.2մմ, այն կշռում է 1.52 կգ:

Chrօmebook Pixel-ի միջուկը բավական հզոր է՝ Intel Core i5 պրոցեսոր, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: 32 կամ 64գբ ծավալով կոշտ սկավառակ: Նոր սարքավորումն ունի Wi-Fi, USB 2.0 երկու բնիկ, և այլն:

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Chromebook Pixel  արդեն հնարավոր է պատվիրել: Արժեքը կազմում է 1300-1450 դոլար՝ կոշտ սկավառակի հիշողության ծավալից կախված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս