Wikipedia-ն հասանելի կլինի նաև SMS-ների միջոցով
Wikipedia ինտերնետային ազատ հանրագիտարանի հոդվածներն օգտատերերին հասանելի կլինեն նաև SMS-հաղորդագրությունների ձևով: Այս նախագիծը կյանքի կկոչվի, մի քանի ամսվա ընթացքում կմշակվի, հայտնում է The Knight Foundation հիմնադրամը։
Ծրագրի հովանավորը հենց The Knight Foundation-ն է, որը դրա իրականացման համար տրամադրել է 600 հազար դոլար դրամաշնորհ:
Օգտատերերը նոր ծրագրի օգնությամբ կկարողանան բջջային հեռախոսներից SMS-ի կամ USSD-ի ծառայությունների միջոցով հարցումներ ուղարկել և որպես պատասխան՝ ստանալ համապատասխան հոդվածի տեքստը:
Ծրագրում ներառված են, առաջին հերթին, զարգացող երկրները, որտեղ ինտերնետ մատչելիությունը դեռևս շատ տարածված չէ: Ներառված է 25 երկիր, որոնցից 22-ը զարգացող երկրներ են: Առաջին 8 հորիզոնականները զբաղեցնում են աֆրիկյան երկրները:
Տեղեկացնենք, որ 2011թ.-ի վերջին The Wikimedia Foundation գործարկել էր Wikipedia Zero նախագիծը, որն օգտագործողներին հնարավորություն է տալիս բջջային հեռախոսների միջոցով անվճար օգտվել Wikipedia-ի հոդվածների տեքստային տարբերակներից: Այս եղանակից ներկայում օգտվում է 330 մլն մարդ: