Facebook-ը փորձարկում է Timeline-ի նոր դիզայնը
Facebook-ը փորձարկում է «Խրոնիկա»(Timeline)-ի նոր դիզայնը: Այս մասին գրում է Mashable տեխնոբլոգը:
Նշենք, որ «Խրոնիկա» (Timeline)-ի նոր ձևաչափը Facebook-ը ներկայացրել էր 2011թ.-ի սեպտեմբերին՝ Facebook F8 համաժողովի ժամանակ: 2011թ.-ի դեկտեմբերի կեսին այդ հնարավորությանը միացան սոցցանցի բոլոր օգտատերերը:
Timeline-ի նոր դիզայնի փորձարկման մասին լուրերը տարածվել էին դեռևս նախորդ տարի, սակայն լուրջ փոփոխություններ դեռևս չեն նկատվել:
Ըստ Mashable տեխնոբլոգի՝ նոր թարմացված Timeline_ը արդեն հասանելի է նոր Զելանդիայում: Դրա հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ «ընկերներ» և «լուսանկարներ» բաժինները նշվող հատվածները փոխարինվել են ոչ մեծ կոճակով, իսկ «օգտատիրոջ մասին» տեղեկատվության հատվածը մեծացվել է և տեղադրվել հենց օգտագործողի լուսանկարի տակ և այլն: