Բաժիններ՝

Apple-ը կվերադարձնի ծնողների փողերը

Apple-ը համաձայնել է վերադարձնել այն  ծնողների փողերը, որոնց երեխաներն առանց իրենց իմացության բավականին մեծ գումարներ են ծախսել խաղային հավելվածի ներսում, գրում է «Վեստին»: Ընկերությունը ստիպված է գնալ այդ քայլին, քանի որ երեխաների ծնողները դատական հայց էին ներկայցրել ընկերության դեմ:

Ըստ նրանց, App Store ինտերնետային խանութում առկա բազամաթիվ անվճար խաղերը խաղալու ընթացքում թույլ են տվել վիրտուալ զանազան ապրանքների գնման համար գումարներ ծախսել՝ դրա համար չպահանջելով և ոչ մի գաղտնաբառ։ Արդյունքում երեխաները գումարներ են ծախսել չկասկածելով անգամ, որ իրականում են գումար ծախսում:

Այսպես, ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունը փոխհատուցումների համար կարող է ընդանուր առմամբ ծախսել մոտ 100 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728