
Google-ն իր եկամտի 80%-ը ստանում է տվյալների հավաքագրումից և վաճառքից. Ասանժ

Wikileaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Google –ի հիմնական խնդիրը հետախուզական տվյալների հավաքագրումն է:
BBC-ին տված հարցազրույցում Ասանժն ասել է, որ Google -ը տեղեկություններ է հավաքում իր այցելուների վերաբերյալ եւ դրանք վաճառում գովազդատուներին կամ «ուրիշների»: Այդ գործունեությունը, Ասանժի հաշվարկներով, ապահովում է ընկերության եկամտի 80%-ը:
Նա նշել է, որ օգտատերերի համար դժվար է հավատալ դրան, քանի որ ընկերությունը լավ մարքեթինգային ռազմավարություն է իրականացնում, մինչդեռ իրականում այն «մեծ եւ վատ ամերիկյան կորպորացիա է»: