
Մարկ Ցուկերբերգն ավելի հարուստ է, քան Google -ի հիմնադիրը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եկամուտներն աճել են` Facebook-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ, հաղորդում է Bloomberg –ը: Ցուկերբերգը հիմա ավելի հարուստ է, քան Google -ի հիմնադիրները:
Երիտասարդ միլիարդատերը ներկայումս աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակում 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 33,3 միլիարդ դոլարով: Իսկ Google-ի համահիմնադիրներից Լարի Փեյջի կարողությունը գնահատվում է 33,2 միլիարդ, Սերգեյ Բրինինը՝ 32,9 միլիարդ դոլար: