Բաժիններ՝

Apple-ի ապրանքանիշը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Apple ընկերությունն ունի աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը, որն արժե մոտ 117 միլիարդ դոլար: Նման եզրահանգման են եկել բրիտանական թերթի վերլուծաբանները՝ հենվելով երեք անկախ վարկանիշային կազմակերպությունների տվյալների վրա:

Խոսքը գնում է Millward Brown, Interbrand և Brand Finance գործակալությունների մասին, որոնցից յուրաքանչյուրն Apple ապրանքանիշը գնահատել է համապատասխանաբար 147.9 միլիարդ դոլար, 98.3 միլիարդ դոլար և 104.7 միլիարդ դոլար:

Ներկա դրությամբ Apple-ի շուկայական կապիտալացումը գերազանցում է 611 միլիարդ դոլարը: Դրանով իսկ վերլուծաբանները կարծում են, որ ապրանքանիշին բաժին է ընկնում ողջ ընկերության ավելի քան 1/5-ը:

Օգոստոսի վերջին Apple-ի բաժնետոմսերը հասան գնային պատմական ռեկորդի, սակայն սեպտեմբերի սկզբից սկսեցին նվազել՝ կապված iCloud ծառայությունից հայտնի մարդկանց մերկ նկարների հափշտակման սկանդալի հետ:

Ապրանքանիշի միջին արժեքի հարցում Apple-ի մերձակա մրցակիցը Google ինտերնետային ընկերության ապրանքանիշն է, որը գնահատվում է 107 միլիարդ դոլար: Apple-ն ու Google-ն աշխարհի միակ ընկերություններն են, որոնց ապրանքանիշը գերազանցում է 100 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս